2007 Թ.-Ի ԱՊՐԻԼԻՆ ՄԱՐՏԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ<br /> ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ 0,1%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


2007 Թ.-Ի ԱՊՐԻԼԻՆ ՄԱՐՏԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ 0,1%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 11-05-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի բնակչութեանը մատուցուած ծառայութիւնների ոլորտում 2007թ.-ի ապրիլին մարտի համեմատ գրանցուել է սակագների 0,1% յավելաճ, ինչը հիմնականում մշակոյթի ոլորտի 0,2%, կենցաղային բնոյթի 0,5%, տրանսպորտի 0,7% (պայմանաւորուած օդային տրանսպորտի ծառայութիւնների սակագների 2,4% յաւելաճով), բուժսպասարկման ծառայութիւնների սակագների 0,1% յաւելաճի արդիւնք է: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2007թ.-ի ապրիլին նախորդ տարուայ համեմատ բնակարանային, կոմունալ, կապի, կրթութեան համակարգի, հանգստի կազմակերպման, հանրային սննդի, իրաւական ու բանկային ծառայութիւնների սակագները մնացել են անփոփոխ:
  -   Տնտեսութիւն