2007 Թ.-Ի ԱՊՐԻԼԻՆ ՄԱՐՏԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ<br /> ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ 0,1%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


2007 Թ.-Ի ԱՊՐԻԼԻՆ ՄԱՐՏԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ 0,1%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 11-05-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2007թ.-ի ապրիլին մարտի համեմատ գրանցվել է սակագների 0,1% հավելաճ, ինչը հիմնականում մշակույթի ոլորտի 0,2%, կենցաղային բնույթի 0,5%, տրանսպորտի 0,7% (պայմանավորված օդային տրանսպորտի ծառայությունների սակագների 2,4% հավելաճով), բուժսպասարկման ծառայությունների սակագների 0,1% հավելաճի արդյունք է: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2007թ.-ի ապրիլին նախորդ տարվա համեմատ բնակարանային, կոմունալ, կապի, կրթության համակարգի, հանգստի կազմակերպման, հանրային սննդի, իրավական ու բանկային ծառայությունների սակագները մնացել են անփոփոխ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play