ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆԸ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՄԵԿՆԵՑ
ԲԱՔՈՒ
03-05-2007 15:11:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 3-ին Երեւանից
Թբիլիսի, իսկ այնտեղից Բաքու մեկնեցին ՀԱՕԿ-ի փոխնախագահ Ռազմիկ
Ստեփանեանը, գլխաւոր քարտուղար Արմէն Գրիգորեանը եւ ըմբշամարտի
հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ, օլիմպիական չեմպիոն Լեւոն
Ջուլֆալակեանը: Նրանք Բաքու են մեկնել այնտեղ սեպտեմբերին
անցկացուելիք ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնում Հայաստանի
մարզիկների մասնակցութեամբ հարցի առթիւ: Բանակցութիւններին
կմասնակցի նաեւ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի միջնորդական
խումբը:
Հայաստանի պատուիրակութիւնը հայրենիք կվերադառնայ մայիսի 5-ին: