ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆԸ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՄԵԿՆԵՑ<br /> ԲԱՔՈՒ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆԸ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՄԵԿՆԵՑ
ԲԱՔՈՒ

  • 03-05-2007 15:11:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 3-ին Երեւանից Թբիլիսի, իսկ այնտեղից Բաքու մեկնեցին ՀԱՕԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանեանը, գլխաւոր քարտուղար Արմէն Գրիգորեանը եւ ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակեանը: Նրանք Բաքու են մեկնել այնտեղ սեպտեմբերին անցկացուելիք ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնում Հայաստանի մարզիկների մասնակցութեամբ հարցի առթիւ: Բանակցութիւններին կմասնակցի նաեւ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի միջնորդական խումբը: Հայաստանի պատուիրակութիւնը հայրենիք կվերադառնայ մայիսի 5-ին:
  -   Սպորտ