ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՆՔ ՆՄԱՆ ՅԱՂԹԱՆԱԿ ՉԵՆՔ<br /> ՈՒՆԵՑԵԼ»<br />


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՆՔ ՆՄԱՆ ՅԱՂԹԱՆԱԿ ՉԵՆՔ
ՈՒՆԵՑԵԼ»

  • 02-05-2007 19:56:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անկախ Հայաստանում մենք նման յաղթանակ չենք ունեցել, եւ այն ոգեւորիչ օրինակ կարող է լինել շատերի համար: Այս մասին մայիսի 2-ին նշել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարեանը` ընդունելով Ստրասբուրգում կայացած ծանրամարտի Եւրոպայի առաջնութիւնից յաղթանակով վերադարձած հայ ծանրորդներին եւ նրանց մարզիչներին: Նախագահը շնորհաւորել է ծանրամարտի թիմին փայլուն յաղթանակի կապակցութեամբ` յատկապէս հպարտութեամբ ու զարմանքով նշել ծանրորդուհիների ելոյթները: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, միաժամանակ նշուվել է, որ յաղթանակի հետ մէկտեղ դեռեւս շատ անելիքներ կան. առջեւում օլիմպիական խաղերն են, իսկ սեպտեմբեր ամսին կայանալու է աշխարհի առաջնութիւնը, որին եւս պէտք է լրջօրէն պատրաստուել:
  -   Սպորտ