ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՆՔ ՆՄԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՉԵՆՔ<br /> ՈՒՆԵՑԵԼ»<br />


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՆՔ ՆՄԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՉԵՆՔ
ՈՒՆԵՑԵԼ»

  • 02-05-2007 19:56:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անկախ Հայաստանում մենք նման հաղթանակ չենք ունեցել, եւ այն ոգեւորիչ օրինակ կարող է լինել շատերի համար: Այս մասին մայիսի 2-ին նշել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ընդունելով Ստրասբուրգում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած հայ ծանրորդներին եւ նրանց մարզիչներին: Նախագահը շնորհավորել է ծանրամարտի թիմին փայլուն հաղթանակի կապակցությամբ` հատկապես հպարտությամբ ու զարմանքով նշել ծանրորդուհիների ելույթները: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, միաժամանակ նշվել է, որ հաղթանակի հետ մեկտեղ դեռեւս շատ անելիքներ կան. առջեւում օլիմպիական խաղերն են, իսկ սեպտեմբեր ամսին կայանալու է աշխարհի առաջնությունը, որին եւս պետք է լրջորեն պատրաստվել:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play