ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԱՀԱՅ ԵՐԳԻՉ ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԱՀԱՅ ԵՐԳԻՉ ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑԸ

  • 01-05-2007 20:35:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Աւելի քան 10 տարուայ ընմիջումից յետոյ Հայաստան է այցելել ֆրանսահայ երգիչ Մարթեն Յորգանցը: Յայտնի երգիչը ապրիլի 29-30-ը համերգներ է ունեցել Երեւանում: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց Մ.Յորգանցը, երեւանեան համերգները մէկ անգամ եւս ապացուցեցին, որ Հայաստանում սիրում են իր երգերը: Նրա խօսքերով, հաշուի առնելով այդ հանգամանքը, նախատեսւում է սեպտեմբերին նոր համերգներ կազմակերպել հայրենիքում: Մ.Յորգանցը նշեց, որ այսօր Երեւանը բոլորովին այլ պատկեր ունի: Վերջին տարիներին կառուցոուած բնակելի շէնքերը, ռեստորաններն ու հիւրանոցները, ըստ նրա, աւելի են գեղեցկացնում Երեւանը: Երգիչը համոզուած է, որ եթէ այս տենդենցը շարունակուի, ապա մի քանի տարի յետոյ Երեւանը կհամեմատեն եւրոպական մայրաքաղաքների հետ: Ըստ նրա, ուրախալի է նաեւ այն, որ սփյուռքահայերը վերջին տարիներին աւելի շատ են գալիս հայրենիք, եւ շատերը նոյնիսկ ցանկութիւն ունեն մշտական բնակութիւն հաստատել Հայաստանում: Անդրադառանալով իր երգարվեստին, Մ.Յորգանցը նշեց, որ երկու տարին մէկ հայերէնով, ֆրանսերենով եւ իտալերենով թողարկվում են իր ձայնասկաւառակները, իսկ հիւրախաղերով նա հանդէս է գալիս այն երկրներում, որտեղ կան հայկական գաղթօջախներ: «Սփիւռքահայ երիտասարդներն այսօր աւելի շատ նախընտրում են լսել հայկական երգեր: Եվ ես ամէն ինչ անում եմ, որպէսզի նրանց ներկայացնեմ ոչ միայն սիրային, այլեւ հայրենասիրական երգեր, քանի որ ազգը պահպանելու համար երգը կարեւոր դերակատարութիւն ունի»,- ընդգծեց ֆրանսահայ երգիչը: Մ.Յորգանցի համար ցավալի է, որ Հայաստանում երգիչները փորձում են հայկական երգերի մէջ մտցնել եւրոպական եւ ամերիկեան տարրեր, ինչից, ըստ նրա, աղաւաղւում է հայկական երաժշտութիւնը: «Հայկական երաժշտութիւնը պէտք է հնչի միայն ու միայն հայերէնով»,- նշեց նա:
  -   Մշակոյթ