ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՈՐ «ԼՈՍ-ԱՆՋԵԼԷՍ ԹԱՅՄՍ»-Ը ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԵՌԱՑՆԻ<br /> ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԽՄԲԱԳԻՐ ԴՈՒԳԼԱՍ ՖՐԱՆՑԻՆ<br />


ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՈՐ «ԼՈՍ-ԱՆՋԵԼԷՍ ԹԱՅՄՍ»-Ը ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԵՌԱՑՆԻ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԽՄԲԱԳԻՐ ԴՈՒԳԼԱՍ ՖՐԱՆՑԻՆ

  • 01-05-2007 20:30:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Յարութ Սասունեան «Կալիֆոռնեան կուրիեր»-ի հրատարակիչ Երբ որեւէ ընկերութիւն խտրական է վերաբերւում իր աշխատակցին նրա էթնիկ ծագման պատճառով, ապա խախտւում է 1964թ.-ին ընդունուած Քաղաքացիական իրաւունքների ակտի 7-րդ գլուխը, որն արգելում է «աշխատակիցների խտրականութիւնը` հիմնուած նրանց ռասայի, մաշկի գոյնի, կրօնի, սեռի եւ ազգային ծագման վրայ»: Փաստորեն օրէնքի այսպիսի մի խախտում է տեղի ունեցել, երբ «Լոս-Անջելէս թայմս»-ի գործադիր խմբագիր Դուգլաս Ֆրանցը արգելելափակել է Հայոց Ցեղասպանութեան մասին մի յօդուածի հրապարակումը, գրուած էր Մարկ Արաքսի կողմից (ծագումով հայ լրագրող, ով 20 տարի աշխատել է «Թայմս»-ում): 2007 ապրիլի 11-ին, Արաքսին հասցէագրուած էլեկտրոնային նամակում Ֆրանցը մեղադրել է նրան, թէ. «Շահերի բախում ունենալը խանգարում է ձեզ գրել Հայոց Ցեղասպանութեան մասին եւ մասնաւորապէս այդ թեմայով Կոնգրեսում ընթացող քննարկումների մասին.... Ըստ իս, Ձեր անձնական դիրքորոշումը այս հարցի վերաբերեալ խանգարում է Ձեզ այս հարցի մասին օբյեկտիվորեն գրելուն»: Իր խտրական գործողութիւնն արդարացնելու համար Ֆրանցն օգտագործել էր այն պատրվակը, որ Արաքսը եւ «Թայմս»-ի հինգ այլ լրագրողներ 2005թ.-ին համատեղ նամակ էին գրել «Թայմսին»` խմբագիրներին յիշեցնելով, որ պարբերականը չի իրականացնում Հայոց Ցեղասպանութիւնը «ցեղասպանութիւն» կոչելու իր իսկ քաղաքականութիւնը: Այն ժամանակ խմբագրիներն այդ նամակի հետ կապուած ոչ մի խնդիր չունեցան: Ընդհակառակը, նրանք շնորհակալութիւն յայտնեցին հիշեցման համար բոլոր վեց լրագրողներին (որոնցից հինգը ամերիկահայեր էին, իսկ մէկը ամերիկացի հրեայ) եւ խոստացան այս հարցի առնչութեամբ գործել թերթի քաղաքականութեանը համապատասխան: Էլ աւելի վատ է այն, որ իր էլեկտրոնային նամակում Ֆրենցը այն նամակը հանիրաւի որակել է որպէս «խմբական դիմում» եւ այդ կերպ մեղադրել Արաքսին Հայոց ցեղասպանութեան հարցում այդպիսի «մի դիրքորոշում» որդեգրելու համար: Այդպիսով նրա ասածից կարելի է եզրակացնել, թէ բոլոր վեց նամակագիրները (Մարկ Արաքսը, Ռալֆ Վարդապետեանը, Ռոբին Աբգարեանը, Գրեգ Գրիրգորյանը, Չաք Ֆիլիպսը եւ Հենրի Վայնսթեյնը) քաղաքական ակտիւիստներ էին, այլ ոչ թէ անկախ լրագրողներ: Արաքսին «արգելելով» գրել ցեղասպանութեան հարցի մասին, Ֆրանցը ինքնաբերաբար այդ մասին գրելու իրաւունքից զրկել է բոլոր վեց լրագրողներին, որոնց թւում է Պուլիցերյան մի մրցանակակիր: Այլ խօսքով, Ֆրանցը արգելք էր դրել ոչ թէ սոսկ մէկ մասնաւոր յօդուածի եւ դրա հեղինակի առջեւ, այլեւ Հայոց Ցեղասպանութեան մասին այդ վեց լրագրողներից ցանկացածի կողմից յետագայում գրվելիք բոլոր յոդուածների, այդպիսով փաստորեն սահմանելով մի կարգ, որը լռեցնում էր «Թայմս»-ում աշխատող բոլոր ամերիկահայերին: Միեւնոյն տրամաբանությամբ, Ֆրանցի ասածից հետեւում է, որ լատինոսներին կարգելեն գրել ապօրինի ներգաղթյալների մասին, աֆրոամերիկացի լրագրողներին կարգելեն լուսաբանել մարդու իրաւունքները, ամերիկացի հրեաներին կարգելեն գրել Հոլոքոստի մասին եւ ամերիկաբնակ ասիացիներին` լուսաբանել իրենց համայնքին բնորոշ հարցերը: Ցավալիորեն, յիշեալ համատեղ նամակը Ֆրանցի կողմից որպէս «խմբական դիմում» որակելը սկզբում համոզել էր «Թայմս»-ի միւս խմբագիրներին, թէ Արաքսը դրսեւորել է էթնիկ կողմնակալություն, այդպիսով շահելով նրանց աջակցութիւնը Արաքսի յօդուածը արգելելու վերաբերեալ իր կայացրած որոշման հարցում: Միայն օրեր անց այս խմբագիրներն իրենց նեղութիւն տվեցին քննել գործը եւ բացայայտեցին, որ Ֆրանցը իրենց մոլորեցրել է: «Լոս-Անջելէս թայմս»-ի գլխաւոր խմբագիր Ջիմ Օ' Շին անցած շաբաթ տողերիս հեղինակի հետ հանդիպման ժամանակ ասց, որ վեց լրագրողների կողմից ստորագրուած նամակը բոլորվին էլ «խմբական դիմում» չէր: Իրականում նա ընդունում էր, որ նամակը պաշտպանում էր «Լոս-Անջելէս թայմս»-ի գոյութիւն ունեցող քաղաքականութիւնը: Ապշեցուցիչն այն է, որ նոյնիսկ ճշմարտութիւնը բացայայտելուց յետոյ, «Թայմ»-ի խմբագիրները փոխանակ վերանայեին իրենց որոշումը եւ հրապարակեին Արաքսի յօդուածը, շարունակում էին պաշտպանել Ֆրանցի գրաքննութիւնը եւ ծանրացնել խտրականութիւնը: Դրա վկայութիւնն է այն, որ նրանք Վաշինգտոնի իրենց թղթակից Ռիչարդ Սայմոնին նշանակել էին Արաքսի յօդուածի ենթադրական բարեփոխող: Չնայած Ֆրանցն իր ապրիլի 11-ի էլեկտրոնային նամակում Արաքսին յայտնել էր, որ կասկածներ չունի նրա «լրագրողական ունակութիւնների հարցում», նա այնուամենայնիւ իր գործողութիւնները բացատրել էր նրանով, թէ իր կարծիքով Արաքսը եւ Վաշինգտոնի խմբագիր Բոբ Ուրլիանը շրջանցել էին «յօդուածները խմբագրելու հաստատուած համակարգը»: Ակնյայտ է, որ սա խաբուսիկ մի մանեւր էր: Թէ' Վաշինգտոնում, եւ թէ' Լոս-Անջելեսում բոլոր մակարդակների խմբագիրները տեղեակ էին Արաքսի յօդուածից եւ նրանցից ոչ ոք որեւէ հարց կամ բողոք չուներ գործընթացի կամ յօդուածի բովանդակութեան մասին: Իրականում նոյնիսկ Ֆրանցն ինքը չի նշել յօդուածի հետ կապուած եւ ոչ մի փաստացի կամ կանխակալութեան հետ կապուած խնդիր: Միակ խնդիրը, որ նա նշել էր, այն էր, որ Արաքսը մի «անձնական» դիրքորոշում էր որդեգրել Հայոց Ցեղասպանութեան հարցում, ինչն իբրեւ թէ բերել էր նրան, որ Արաքսը «շահերի բախում էր ունեցել», ինչն էլ ենթադրւում էր, թէ hայկական ժառանգութեան հետեւանք էր: Արաքսը անհաշիւ հետազոտական յօդուածներ էր գրել «Լոս-Անջելէս թայմս»-ում իր աշխատած քսան տարիներին, այդ թւում նաեւ մի քանի յօդուածներ Հայոց Ցեղասպանութեան մասին, սակայն երբեք դրանցից եւ ոչ մէկը չէր «սպանուել» որեւէ խմբագրի կողմից: Սակայն դա տեղի ունեցաւ, երբ յայտնուեց Ֆրանցը ` 2005թ.- նոյեմբերին Ստամբուլից ժամանելով Լոս-Անջելէս եւ դառնալով թերթի պատսխանատու խմբագիրը: Արաքսի յօդուածի պաթոսը ոչ միայն Հայոց Ցեղասպանութեան մասին կոնգրեսական բանաձեւի հարցում հայերի եւ թուրքերի միջեւ ընդհարումն էր, այլեւ հրեական համայնքում Հայոց Ցեղասպանութեան նահատակների համար ցավող եւ Թուրքիայի հետ Իսրայելի ունեցած ռազմավարական դաշնակցութեանը առաջնայնութիւն տվողների միջեւ եղած պառակտումը: Միւս կողմից Ռիչարդ Սայմընը գրել էր մի բոլորովին այլ յօդուած, որը «Թայմս»-ում հրապարակուեց ապրիլի 21-ին: Նրա յօդուածը նուիրուած էր Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւի ընդունման շուրջ Կոնգրեսի վրայ գործադրուող զանազան քաղաքական ճնշումներին եւ դրա ընդունման «անորոշ» հնարաւորութիւններին: Սայմընի յօդուածը հրապարակելու համար Արաքսի յօդուածը ոչնչացնելու որեւէ պատճառ չկար: Երկու յօդուածներն էլ կարող էին հրապարակուել որպէս նոյն խնդրի շուրջ տարբեր կարծիքներ: Մի անյաջող փորձ ձեռնարկելով` հաճոյանալ Արաքսին եւ մեղմացնելհարավային Կալիֆոռնիայի կէս միլիոնանոց հայկական համայնքի զայրույթը, Արաքսի յօդուածի մի քանի պարբերություններ մտցրել էին Սայմընի յօդուածի մէջ: Տողերիս հեղինակին խմբագիրներն ասել էին, թէ իրենք շփոթուել էին, երբ Արաքսը մերժել էր Սայմընսի յօդուածի տակ դնել նաեւ իր անունը: Նոյնիսկ դրանից յետոյ, չնայած Արաքսի արդարացի բողոքներին, խմբագիրները մի ամփոփիչ արտայայտութիւն էին աւելացրել յօդուածի վերջում, ըստ որի Արաքսը «մասնակցել էր այդ նիւթի գրմանը»: Նախորդ երկու շաբաթների ընթացքում այս գործի ուսումնասիրութիւնը տողերիս հեղինակին բերել է այն կարծիքին, խնդրի աղբիւրը ոչ թէ Մարկ Արաքսի էթնիկ կողմնակալությունն է, այլ Դուգլաս Ֆրանցն ինքըղ Հակասության տարբեր ասպեկտներին ծանօթ անհատների հետ քննարկումներս, խորհրդակցություններս եւ հանդիպումներս «Թայմս»-ի բարձրաստիճան ղեկավարութեան հետ եւ Ֆրանցի նախաձեռնած վիճելի հեռախոսազրույցը, ինձ մօտ տպաւորութիւն ձեւաւորեցին, որ նա շատ անձնական դիրքորոշում ունի հայ թուրքական խնդիր հարցում, ինչն էլ մթագնել էր նրա մասնագիտական դատողությունը` ստիպելով անտեղի եւ թերեւս նաեւ ապօրինի քայլեր ձեռնարկել. 1) Մի խտրական էլեկտրոնային նամակով Ֆրանցը կեղծ մեղադրանք է ներկայացրել Մարկ Արաքսին եւ «Թայմ»-ի այլ հինգ լրագրողներին` Հայոց Ցեղասպանութեան մասին իբր «խմբական դիմում» ներկայացնելու համար: Այս մեղադրանքները օգտագործուել էին որպէս պատրուակ` արգելելու Հայոց Ցեղասպանութեան մասին Արաքսի յօդուածը: 2) Հաղորդուել է, որ Ֆրանցը «Թայմս»-ի առնուազն մէկ աշխատակցի մեկնաբանել է, որ ինքն անձամբ դէմ էր Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ կոնգրեսական բանաձեւին: Նա նաեւ ասել է, որ հաւատացած էր, թէ հայերը ապստամբել էին թուրքերի դէմ. մի փաստարկ, որ թուրք մերժողականները օգտագործում են ցեղասպանութիւնն արդարացնելու համար: 3) Ֆրանցը մի քանի տարի ապրել է Թուրքիայուն նախ աշխատելով «Նյու-Եորք թայմս»-ում որպէս Ստամբուլի գրասենեակի ղեկավար եւ ապա «Լոս-Անջելէս թայմս»-ի համար, որի ընթացքում նա հաւանաբար շատ բնական բարեկամական կապեր է հաստատել թուրք անհատների եւ պաշտօնեաների հետ: 4) Հաղորդուել է, որ Լոս-Անջելէսի թուրքական գլխաւոր հիւպատոսը պարծենում էր Դուգլաս Ֆրանցի հետ նրա ունեցած սերտ բարեկամական հարաբերութիւններով եւ յայտնում էր, որ «Թայմս»-ի հետ երբեւէ խնդիրներ ունենալիս միշտ դիմել է նրանղ 5) «Թայմս»-ի խմբագիր Ջիմ Օ' Շին տողերիս հեղինակին ասել է, որ Ֆրանցին ճանաչում էր երկար տարիներ, «Չիկագո թրիբիւն»-ում միասին աշխատած ժամանակուանից: Նրա խօսքով Ֆրանցը շատ կոշտ անձնաւորութիւն է: 1/4արմանալի չէր, որ իր նախաձեռնած մի հեռախօսային խոսակցութեան ընթացքում նա շատ դյուրագրգիռ եւ կոպիտ էր: Նա կեղծ մեղադրանքներ ներկայացրեց տողերիս հեղինակին, թէ իբր ես սպառնում էի իրեն, երբ իրականում ես պարզապէս նրան ասացի, որ Արաքսի յօդուածի վերաբերեալ քննարկումները կարող էին վշտացնել հայ համայնքին, եթէ պարզուէր, որ յօդուածը արգելուել էր լրագրողի հայկական ծագման պատճառով: 6) Ծրագրուած է, որ մայիսի 12-ից 15-ը Ստամբուլում կայանալիք «Թուրքիա. կիսենք ժողովրդավարական փորձը» խորագրով կոնֆերանսի ժամանակ Ֆրանցը պետ է նախագահի քննարկումներից մէկը: Մասնակիցները պէտք է քննարկեն հետեւեալ հարցը. «Կարոշղ է թուրքական փորձը ընդօրինակվել տարածաշրջանի եւ դրա սահմաններրից դուրս գտնուող այլ երկրների կողմից»: Կոնֆերանսին ելոյթ ունեցողների թւում են լինելու Թուրքիայի նախագահը, վարչապետը եւ արտգործնախարարը: Ֆրանցի ղեկավարած քննարկման մասնակիցներից մէկը ոչ այլ ոք է, քան ցեղասպանութեան տխրահռչակ մերժող Էնդրյու Մանգոն: Չնայած կոնֆերանսը ֆինանսաւկորում է «Մամուլի միջազգային ինստիտուտը», այն չի լուսաբանելու այնպիսի հարցեր, ինչպիսիք են Թուրքիայում խօսքի ազատութեան սահմանափակումը, Հրանտ Դինքի նման լրագրողների բանտարկումն ու սպանութիւնը եւ «թրքութիւնը վիրաւորելու» մասին դաժան օրէնքը: Օ' Շին տողերիս հեղինակին ասաց, որ «Լոս-Անջելէս թայմս»-ը վճարելու է Ֆրանցի ճանապարհածախսը, որպէսզի նա մասնակցի այդ կոնֆերանսին: Կվճարե՞ր արդեօք «Թայմս»-ը Ֆրանցի ուղեւորութեան համար, եթէ նա վարեր մի քննարկում, որում կը մասնակցէր Հոլոքոստի փաստի վերանայման տխրահռչակ կողմնակից Դեվիդ Իրվինգը: Արաքսը Ֆրանցի դէմ խտրականութեան վերաբերեալ բողոք էր ներկայացրել «Թայմս»-ին: Նա նաեւ իր քաղաքացիական իրաւունքների ոտնահարման վերաբերեալ մի հայցադիմում է նախապատրաստում դաշնային դատարան: Ակնկալւում է, որ «Թայմս»-ի ղեկավարութիւնը այս շաբաթ որոշում կկայացնի Ֆրանցի նկատմամբ ձեռնարկուելիք գործողութիւնների վերաբերեալ: «Թայմս»-ի հրատարակիչ Դեվիդ Հիլլերը եւ խմբագիր Ջիմ Օ' Շին անցած շաբաթ տողերիս հեղինակին կրկին հաւաստիացրեցին, որ չեն հանդուրժելու որեւէ ղեկավարի, ով կանխակալ կլինի Հայոց Ցեղասպանութեան հարցում եւ բացասական վերաբերմունք կունենայ ամերիկահայ աշխատակիցների նկատմամբ: Հենց որ ներքին հետաքննութիւնը աւարտուի, ակնկալւում է ,որ «Թայմս»-ի բարձր ղեկավարութիւնը կկայացնի ճիշտ որոշում, այն էն մի համապատասխան տարբերակ կգտնի` վերացնելու երկրի ամենամեծ պարբերականներից մէկում Դուգլաս Ֆրանցի ստեղծած թշնամական աշխատանքային մթնոլորտը: Դժուվար է պատկերացնել, թէ Ֆրանցն ինչպէս կկարողանայ շարունակել աշխատել մի թերթում, որը տպվում է մի համայնքում, ուր ապրում է աւելի քան կէս միլիոն հայ, հաշուի առնելով ամերիկահայ գործընկերների նկատմամբ իր անբարյաէակամ գործողութիւնները եւ Հայոց Ցեղասպանութեան հարցում նրա բացասական հայեացքները: Ամերիկահայ համայնքը բարձր է գնահատում իր այն առանձնայատուկ յարաբերութիւնները, որը վերջին ամիսներին ձեւաւորուել է «Լոս-Անջելէս թայմս»-ի հրատարակչի ու այլ ղեկավարների հետ: «Թայմս»-ի փոխխմբագրական էջի խմբագիր Մեթ Ուելչի գրած վերլուծական սյունակը, որը տպվել էր կիրակի օրը, ապրիլի 22-ին, Հայոց Ցեղասպանութեան փաստերի վերաբերեալ թերթի հաստատուն դիրքորոշման հերթական դրսեւորում էր: Ֆրանցի դրվագը նորմերի խախտում էր եւ դրան պէտք է այդպէս էլ վերաբերուել: Այս հարգուած թերթի ղեկավար պաշտօնում նրա մշտական ներկայութիւնը միայն կգրգռի հայկական համայնքին եւ բոլոր նրանց, ովքեր, մտահոգւում են բոլոր աշխատակիցների հաւասար իրաւունքների պաշտպանութեամբ անկախ նրանց ռասայական, կրոնական, սեռական եւ ազգային պատկանելիութիւնից,:
  -   Յօդուածներ