ԱՊՐԻԼԻ 27-28-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՅ ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ<br /> ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ<br />


ԱՊՐԻԼԻ 27-28-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՅ ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ
ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ

  • 26-04-2007 18:45:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 27-28-ին Երեւանի «Արամ Խաչատրեան» համերգասրահում կկայանայ ժողովրդական երգերի կատարող Համլետ Գեւորգեանի մենահամերգը: Համերգին կհնչեն Ջիվանու, Հավասու, Շերամի եւ Նորայր Ժամհարյանի ստեղծագործություններից: Երգչի հրաւէրով համերգին կմասնակցի ֆրանսահայ աշխարհահռչակ դուդուկահար Լեւոն Մինասեանը: Վերջինիս դուդուկը հնչում է «Քրիստոսի չարչարանքները», «Մայրիկ» եւ այլ ֆիլմերում: Ապրիլի 26-ի ասուլիսում Լ.Մինասեանը յայտնեց, որ ինքը բարձր է գնահատում Հ.Գեւորգեանի արուեստը, եւ մեծ ցանկութիւն է ունեցել նրա հետ համատեղ համերգներով հանդէս գալ: Փարիզում արդէն կայացել է նրանց համերգը, որն արժանացել է ջերմ ընդունելութեան: «Ֆրանսիացիները հիացած էին Համլետի անզուգական կատարումով: Եվ ես վստահ եմ, որ Հ.Գեւորգեանի ցանկութիւնը` հայկական ժողովրդական երգն ու դուդուկը տարածել ամբողջ աշխարհով մէկ, շուտով իրականութիւն կդառնայ»,- նշեց Լ.Մինասեանը: Հարցին, թէ արդեօ՞ք ինքը չի պատրաստւում որեւէ կուսակցութեան նախընտրական քարոզարշվի շրջանակներում համերգներ ունենալ մարզերում, Հ.Գեւորգեանը պատասխանեց, որ դեռեւս նման առաջարկութիւն չի ստացել: Միաժամանակ նա նշեց, որ դա նորմալ երեւոյթ է, եւ եթէ առաջարկեն, ապա ինքը չի մերժի:
  -   Մշակոյթ