«ԴՈՒԲԱՅ ՕՓԵՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ 3
ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ 3 ՀՆԱՐԱՒՈՐԻՑ ՎԱՍՏԱԿԵԼ ԵՆ 2,5-ԱԿԱՆ ՄԻԱՒՈՐ
25-04-2007 20:21:00 | | Սպորտ
ԴՈՒԲԱՅ, 25 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դուբայում անցկացուող
շախմատի միջազգային մրցաշարում ապրիլի 24-ին կայացան 3-րդ փուլի
հանդիպումները:
Հայաստանի շախմատիստներից Աշոտ Անաստասեանը, Տիգրան Լ.
Պետրոսեանը եւ Տիգրան Քոթանջյանը 19 մասնակիցների հետ վաստակել են
2,5-ական միաւոր: Հրանտ Մելքումեանի արդիւնքն է` 2, իսկ Արտաշէս
Մինասյանինը` 1,5 միաւոր: