ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐ ՆՈՒԱՃԵԼ<br /> ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐ ՆՈՒԱՃԵԼ
ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ

  • 20-04-2007 21:40:00   |   |  Սպորտ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 20 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում անցկացուող ծանրամարտի Եւրոպայի առաջնութեան կանանց մրցաշարում ապրիլի 19-ին Հռիփսիմէ Խուրշուդեանը (75 կգ, Քասախ) երկամարտում ցոյց տվեց 262 կգ (պոկում` 122 կգ, հրում` 140 կգ) արդիւնք եւ գրաւեց 1-ին տեղը` նվաճելով չեմպիոնի կոչումը: Իսկ Նազիկ Աւդալեանը (69 կգ, Գիւմրի) երկամարտի 241 կգ (պոկում` 105 կգ, հրում` 136 կգ) արդիւնքով գրաւեց 2-րդ տեղը: Տղամարդկանց պայքարում Տիգրան Մարտիրոսեանը (69 կգ, Գիւմրի) արժանացավ արծաթէ մեդալի` երկամարտ 331 կգ (155+176): Մեդալների հաշուարկով Հայաստանի հաւաքականը ընթանում է 2-րդ տեղում` զիջելով Ռուսաստանի հաւաքականին:
  -   Սպորտ