ԵՒՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ
ԽՄԲՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՈՒԻՐԱԿՆԵՐԸ
13-04-2007 18:10:00 | | Սպորտ
ԴՐԵԶԴԷՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դրեզդէնում ապրիլի 12-ին
տեղի ունեցան Եւրոպայի շախմատի անհատական առաջնութեան 9-րդ փուլի
հանդիպումները:
Տղամարդկանց մրցաշարում 7 միաւորով միանձնեայ առաջատար է
Անդրեյ Վոլոկիտինը (Ուկրաինա): 21 շախմատիստ ունի 6,5-ական միաւոր:
Հայաստանի պատուիրակներից Տիգրան Լեւոնի Պետրոսեանը եւ Արտաշէս
Մինասեանը 6-ական միաւոր ունեն:
Կանանց մրցաշարում 8 միաւորով առաջատարն է Տատեանա Կոզինցեւան
(Ռուսաստան): 3 մարզուհի ունեն 7-ական միաւոր: Հայաստանի
ներկայացուցիչներից լաւագոյնը Էլինա Դանիելյանն է, որը եւս 6
մասնակցի հետ 6,5-ական միաւորով բաժանում է 5-11-րդ տեղերը: