ԵՒՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ<br /> ԽՄԲՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՈՒԻՐԱԿՆԵՐԸ<br />


ԵՒՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ
ԽՄԲՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՈՒԻՐԱԿՆԵՐԸ

  • 13-04-2007 18:10:00   |   |  Սպորտ
ԴՐԵԶԴԷՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դրեզդէնում ապրիլի 12-ին տեղի ունեցան Եւրոպայի շախմատի անհատական առաջնութեան 9-րդ փուլի հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարում 7 միաւորով միանձնեայ առաջատար է Անդրեյ Վոլոկիտինը (Ուկրաինա): 21 շախմատիստ ունի 6,5-ական միաւոր: Հայաստանի պատուիրակներից Տիգրան Լեւոնի Պետրոսեանը եւ Արտաշէս Մինասեանը 6-ական միաւոր ունեն: Կանանց մրցաշարում 8 միաւորով առաջատարն է Տատեանա Կոզինցեւան (Ռուսաստան): 3 մարզուհի ունեն 7-ական միաւոր: Հայաստանի ներկայացուցիչներից լաւագոյնը Էլինա Դանիելյանն է, որը եւս 6 մասնակցի հետ 6,5-ական միաւորով բաժանում է 5-11-րդ տեղերը:
  -   Սպորտ