ԲԵՆԶԻՆ ԻՐԱՑՆՈՂ «ՖԼԵՇ» ԵՎ «ՔԱՂ ՊԵՏՐՈԼ ՍԵՐՎԻՍ»<br /> ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼ ԵՆ ՉՀԻՄՆԱՒՈՐՈՒԱԾ ԳՆԵՐ<br />


ԲԵՆԶԻՆ ԻՐԱՑՆՈՂ «ՖԼԵՇ» ԵՎ «ՔԱՂ ՊԵՏՐՈԼ ՍԵՐՎԻՍ»
ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼ ԵՆ ՉՀԻՄՆԱՒՈՐՈՒԱԾ ԳՆԵՐ

  • 11-04-2007 20:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի ուսումնասիրությունների համաձայն, 2006թ.-ի փետրուարին եւ դեկտեմբերին «Ֆլեշ» եւ նոյն տարուայ մարտին «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերութիւնների կողմից բենզինի իրացման շուկայում կիրառուել են չհիմնաւորուած գներ: Յանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինէ Ուդումյանի տուեալներով, 2006թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ «Ֆլեշի» կողմից բենզինի ձեռք բերման գները նուազել են 8,13%-ով, ծախսերը` 4,88%-ով, սակայն բենզինը վաճառուել է 3,8% թանկ գնով, ինչի շնորհիւ ընկերութեան շահոյթը նշուած ժամանակահատուածում աճել է 110%-ով: Օրէնսդրութեան համաձայն, իրացման գինը չհիմնաւորուած է համարւում, եթէ դրա բարձրացումից յետոյ սուբյեկտի շահոյթն աճում է 5%-ից աւելի: «Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան մասին» ՀՀ օրէնքում լրացումներ եւ փոփոխութիւններ կատարելու մասին» օրէնքի օրերս ուժի մէջ մտնելուց յետոյ գների չհիմնաւորուած բարձրացումը կհամարուի պատժելի գործողութիւն:
  -   Տնտեսութիւն