ԲԵՆԶԻՆ ԻՐԱՑՆՈՂ «ՖԼԵՇ» ԵՎ «ՔԱՂ ՊԵՏՐՈԼ ՍԵՐՎԻՍ»<br /> ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼ ԵՆ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԳՆԵՐ<br />


ԲԵՆԶԻՆ ԻՐԱՑՆՈՂ «ՖԼԵՇ» ԵՎ «ՔԱՂ ՊԵՏՐՈԼ ՍԵՐՎԻՍ»
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼ ԵՆ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԳՆԵՐ

  • 11-04-2007 20:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունների համաձայն, 2006թ.-ի փետրվարին եւ դեկտեմբերին «Ֆլեշ» եւ նույն տարվա մարտին «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերությունների կողմից բենզինի իրացման շուկայում կիրառվել են չհիմնավորված գներ: Հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանի տվյալներով, 2006թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ «Ֆլեշի» կողմից բենզինի ձեռք բերման գները նվազել են 8,13%-ով, ծախսերը` 4,88%-ով, սակայն բենզինը վաճառվել է 3,8% թանկ գնով, ինչի շնորհիվ ընկերության շահույթը նշված ժամանակահատվածում աճել է 110%-ով: Օրենսդրության համաձայն, իրացման գինը չհիմնավորված է համարվում, եթե դրա բարձրացումից հետո սուբյեկտի շահույթն աճում է 5%-ից ավելի: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի օրերս ուժի մեջ մտնելուց հետո գների չհիմնավորված բարձրացումը կհամարվի պատժելի գործողություն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play