ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼԵԱՆԸ ԵՒՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ
5,5 ՄԻԱՒՈՐՈՎ ԲԱԺԱՆՈՒՄ Է 2-8-ՐԴ ՏԵՂԸ
10-04-2007 18:48:00 | | Սպորտ
ԴՐԵԶԴԷՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայի Դրեզդէն
քաղաքում անցկացուող Եւրոպայի շախմատի անհատական առաջնութիւնում
ապրիլի 9-ին կայացան 7-րդ փուլի հանդիպումները:
Տղամարդկանց մրցաշարում 7 հնարաւորից 6 միաւոր է վաստակել եւ
միանձնեայ առաջատարն է Անդրեյ Վոլոկիտինը (Ուկրաինա): Հայաստանի
պատուիրակներից Արտաշէս Մինասեանը, Տիգրան Լ. Պետրոսեանը եւ Արման
Փաշիկյանը վաստակել են 4,5-ական միաւոր եւ, համապատասխանաբար,
զբաղեցնում են 54, 57 եւ 97-րդ տեղերը: Ռաֆայէլ Վահանեանը, Զաւէն
Անդրիասեանը եւ Գաբրիէլ Սարգսեանն ունեն 4-ական, իսկ Տիգրան
Քոթանջյանն ու Կարեն Ասրեանը` 3,5-ական միաւոր:
Կանանց մրցաշարի միանձնեայ առաջատարը Տատեանա Կոզինցեւան է
(Ռուսաստան), որը 7 հնարաւորից ունի 7 միաւոր: Էլինա Դանիելեանը 7
մասնակիցների հետ 5,5-ական միաւորով բաժանում է 2-8-րդ տեղը: Իսկ
Լիլիթ Մկրտչեանը եւ Սիրանուշ Անդրիասյանն ունեն 4-ական միաւոր:
Դրեզդէնում է գտնւում նաեւ Լեւոն Արոնեանը, որը հետեւում է իր
թիմակիցների ելոյթներին: Մրցավարտից յետոյ նա հաւաքականի հետ
կվերադառնայ Հայաստան եւ կնախապատրաստուի Վլադիմիր Կրամնիկի հետ
Երեւանում մայիսին անցկացուելիք արագ շախմատի մրցամարտին:
Եւրոպայի շախմատի անհատական առաջնութիւնում ապրիլի 10-ը
հանգստի օր է յայտարարուած: 48