ՀԱՅ ՌԵԳԲԻՍՏՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՅԱՂԹԱՆԱԿԸ ԱԶԳԵՐԻ ԵՒՐՈՊԱԿԱՆ ԳԱՒԱԹԻ
ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆԸ
09-04-2007 18:06:00 | | Սպորտ
ՕԴԵՆՍԵ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դանիական Օդենսե քաղաքի
քաղաքային մարզադաշտում ապրիլի 7-ին կայացաւ ռեգբիի ազգերի
եւրոպական գաւաթի "3A" դիվիզիոնի հանդիպումը Դանիայի եւ Հայաստանի
հաւաքականների միջեւ: Խաղն անցաւ համառ պայքարում եւ աւարտուեց հայ
ռեգբիստների յաղթանակով` 11:3 հաշւով:
Դա Հայաստանի հաւաքականի առաջին յաղթանակն էր 2006-2007թթ.-ի
մրցաշրջանում, որը նա սկսեց պարտություններով Շվեյցարիայի եւ
Շվեդիայի հաւաքականներից: Ներկայումս Հայաստանի հաւաքականը հինգ
միաւորով դիվիզիոնում զբաղեցնում է չորրորդ տեղը` զիջելով
Շվեյցարիայի, Շվեդիայի եւ Դանիայի թիմերին:
Նշենք, որ Դանիայի հաւաքականն արդէն աւարտել է իր ելոյթները:
Իսկ Հայաստանի հաւաքականը եւս մի խաղ կանցկացնի ապրիլի 28-ին իր
դաշտում Սերբիայի հաւաքականի հետ: