ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱՆԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆԻՑ ԼԱՒՆ Է,- ԳՏՆՈՒՄ Է ՍԵՐԳԵՅ
ԼԱՎՐՈՎԸ
04-04-2007 20:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայկական կոնեակը
ֆրանսիականից լաւն է: Նման կարծիք յայտնեց Ռուսաստանի
արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը Հայաստան կատարած երկօրեայ այցի
շրջանակներում ապրիլի 4-ին այցելեց Երեւանի կոնեակի գործարան:
ԵԿԳ-ի գործադիր տնօրէն Էրվե Կարոֆֆի ուղեկցութեամբ Ս.Լավրովը
եւ ռուսական պատուիրակութեան անդամները ծանոթացան հայկական կոնեակի
արտադրութեանը եւ դրա առանձնահատկություններին: Ռուսաստանի
արտգործնախարարը գրառում կատարեց պատուաւոր հիւրերի մատեանում, իր
ստորագրութիւնը թողեց խաղաղութեան տակառի վրայ, որի մէջ կոնեակի
սպիրտը լցվել է 1994թ.-ին հայ-ադրբեջանական շփման գծում զինադադարի
հաստատումից յետոյ, եւ որը պէտք է բացուի ղարաբաղեան հարցի վերջնական
լուծման առիթով: Հիւրերը համտեսեցին 25 տարուայ հնեցվածության
«Էրեբունի» էքսկլյուզիվ կոնիակ, իսկ Ս.Լավրովը նուէր ստացաւ 40
տարուայ հնեցվածության «Սպարապետ» կոնիակ:
Պատուիրակութեանն ուղեկցում էին երկու երկների դեսպաններ Արմէն
Սմբատյանը եւ Նիկոլայ Պավլովը, ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ
Ղարիբջանեանը: Այցի աւարտին հիւրերին մատուցուեց ճաշ, որի
ընթացքում նրանց միացաւ նաեւ Հայաստանի արտգործնախարար Վարդան
Օսկանեանը: