ՓԱՐԻԶՈՒՄ ԲԱՑՈՒԵԼ ԵՆ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ<br /> ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԸ<br />


ՓԱՐԻԶՈՒՄ ԲԱՑՈՒԵԼ ԵՆ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԸ

  • 04-04-2007 18:35:00   |   |  Մշակոյթ
ՓԱՐԻԶ, 4 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայում Հայաստանի տարուայ շրջանակներում Փարիզի Ժամանակակից արուեստի ազգային թանգարանում` Պոմպիդու կենտրոնում, եւ Գալուստ Գիւլբենկեան Մշակոյթային կենտրոնում ապրիլի 2-ին բացուել են ամերիկահայ մեծ նկարիչ Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան, 1904-1948) ստեղծագործությունների ցուցահանդեսները: Ներկայացուած են նկարչի քառասունից աւելի կտաւներ եւ գծանկարներ, որոնք բերուել են ԱՄՆ-ից, Պորտուգալիայից, Անգլիայից, ինչպէս նաեւ Պոմպիդու կենտրոնի եւ առանձին անհատների հաւաքածուներից: Ցուցահանդեսների բացմանը մասնակցում էին Ժորժ Պոմպիդու Արուեստի եւ Մշակոյթի ազգային կենտրոնի նախագահ Բրունօ Ռասինը, Գալուստ Գիւլբենկեան հաստատութեան Վարչական խորհրդի նախագահ Էմիլիո Լուի Վիլարը (Լիսաբօն) եւ Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդեանը; Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, արարողութեանը ներկայ էին նաեւ Ա.Գորկու կինը, դուստրը եւ թոռները:
  -   Մշակոյթ