ՌՈՒԲԷՆ ՔՈՉԱՐԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԵՐԿՈՒ` «ՆԱՐԵԿ» ԵՎ<br /> «ԱՅՍՊԻՍԻ ԲԱՆԵՐ» ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՎՐԱՅ<br />


ՌՈՒԲԷՆ ՔՈՉԱՐԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԵՐԿՈՒ` «ՆԱՐԵԿ» ԵՎ
«ԱՅՍՊԻՍԻ ԲԱՆԵՐ» ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՎՐԱՅ

  • 31-03-2007 16:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կինոռեժիսոր Ռուբէն Քոչարը միանգամից սկսել է աշախատել երկու նոր` «Նարեկ» եւ «Այսպիսի բաներ» հայ-ամերիկեան համատեղ արտադրութեան գեղարուեստական ֆիլմերի վրայ: «Բլու լայն» ամերիկեան կինոկազմակերպության եւ Հայստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ արդէն սկսուել են ռեժիսորի «Այսպիսի բաներ» ֆիլմի նկարահանման աշխատանքները, իսկ «Նարեկ» ֆիլմը դեռեւս գտնւում է նախապատրաստական փուլում: Այս մասին մարտի 31-ին «Ուրբաթ» ակումբում կայացած հանդիպման ժամանակ յայտնեց Ռուբէն Քոչարը: Ռեժիսորի խօսքերով, «Այսպիսի բաներ» ֆիլմում կներկայացուի մի խումբ յայտնի ռեժիսորների` Լիւկ Բեսոնի, Քվենտին Տարանտինոյի եւ այլոց ֆիլմերի թողած հետեւանքները երիտասարդության վրայ: «Այդ ֆիլմերում բացակայում է իրական կեանքը, հերոսները շփւում են վիրտուալ աշխարհում, ինչն իր հետ բերում է անբնական եւ շփօթ իրավիճակ նրանց հոգիներում»,- նշեց հեղինակը: Ֆիլմի գլխաւոր դերերից մէկը մարմնաւորելու է Յովհաննէս Բաբախանեանը. դա լինելու է հոգեւորականի դեր, ով եւս վիրտուալ կեանքում կորցրել է հաւատքը եւ հեռացել եկեղեցուց: Ռ.Քոչարը նշեց, որ այս սեպտեմբերին ֆիլմի վրայ կատարւող աշխատանքները կաւարտուեն, եւ պրեմիերան կկայանայ ԱՄՆ-ում: Ռեժիսորը յայտնեց նաեւ, որ «Նարեկ» գեղարուեստական ֆիլմը դեռեւս գտնւում է նախապատրաստական փուլում. փոփոխվում է սցենարը, յստակեցուած չէ դերասանական կազմը: «Այս ֆիլմը ինձ համար շատ կարեւոր նշանակութիւն ունի, քանի որ Գրիգոր Նարեկացին բացառիկ երեւոյթ է: Նրա անձը եւ ստեղծագործությունները ինձ համար ուղեցոյց են: Իմ նպատակն է` այս փորձություններով լի աշխարհում ներկայացնել Նարեկացու հաւատքի առեղծվածն ու կարեւորութիւնը»,- ասաց հեղինակը: «Նարեկ»-ը նկարահանվելու է Հայաստանում, եւ եթէ հնարաւոր լինի, նաեւ` Թուրքիայում:
  -   Մշակոյթ