ԱՄԵՐԻԿԵԱՆ ՍԵՆԱՏԸ ՔՈՒԷԱՐԿԵԼ Է ՅՕԳՈՒՏ ԻՐԱՔԻՑ ԱՄՆ-Ի ԶՕՐՔԵՐԻ<br /> ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ<br />


ԱՄԵՐԻԿԵԱՆ ՍԵՆԱՏԸ ՔՈՒԷԱՐԿԵԼ Է ՅՕԳՈՒՏ ԻՐԱՔԻՑ ԱՄՆ-Ի ԶՕՐՔԵՐԻ
ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ

  • 28-03-2007 19:19:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկեան Սենատը քուէարկել է մինչեւ 2008 թուականի մարտի 28-ը Իրաքից ԱՄՆ-ի զօրքերի դուրսբերման օգտին: Օրինագծում, որին հաւանութիւն են տուել սենատորները, ասւում է, որ «ընթացիկ հակամարտութիւնը Իրաքում պահանջում է գլխաւորապէս քաղաքական որոշումներ»: Դեմոկրատ սենատոր Ջո Բիդենը յայտարարել է. «Մենք ամենայն հստակությամբ հասկացրինք նախագահին, որ հարկաւոր է փոխել քաղաքականութիւնը Իրաքում: Եվ մենք յուսով ենք, որ նա, վերջապէս, մեզ կլսի»: Սակայն, քուէարկութեան արդիւնքները Ջորջ Բուշին չեն գոհացրել: Ինչպէս ասւում է նրա մամլոյ ծառայութեան յայտարարութեյան մէջ, նախագահը մտադիր է վետօ դնել օրինագծի վրայ:
  -   Միջազգային