ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՈՒՈՂ 18 ՀԱԶԱՐ 935 ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ<br /> ՅՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ԵՆԹԱԿԱՅ ՉԵՆ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՈՒՈՂ 18 ՀԱԶԱՐ 935 ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
ՅՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ԵՆԹԱԿԱՅ ՉԵՆ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ

  • 23-03-2007 21:55:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի տարածքում հաշւառուած եւ փաստագրված է 24 հազար 152 հուշարձան, որոնք պետութիւնը համարում է պատմամշակութային յուշարձաններ: Դրանցից 18 հազար 935-ը ենթակայ չեն օտարաման եւ սեփականաշնորհման: Ինչպէս մարտի 23-ին Մամուլի ազգային ակումբում կայացած մամլոյ ասուլիսում յայտնեց Պատմամշակութային յուշարձանների գիտահետազօտական ինստիտուտի տնօրէն Յակոբ Սիմոնեանը, այդ յուշարձանների թիւը անընդհատ կարող է աւելանալ նոր անուններով. շինարակական աշխատանքների, բնագիտական պեղումների հետեւանքով կարող են բացայայտուել նորերը: Հ.Սիմոնեանի խօսքերով, Հայաստանի անկախացումից յետոյ անհարժեշտություն առաջացաւ օրէնքների եւ իրաւական ակտերի միջոցով համակարգել ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ, այդ թւում յուշարձանների պահպանութեան հարցը: Այդ նպատակով սկսեցին փաստագրվել Հայաստանի տարծքում գոյութիւն ունեցող յուշարձանները` իւրաքանչիւր մարզի համար կազմելով առանձին ցուցակ: Մշակուեց եւ հաստատուեց անշարժ յուշարձանների պահպանութեանը վերաբերող երեք կարեւոր օրէնք, որոնցով փաստորեն պետութիւնը լիիրաւ հսկողութիւն է սահմանում դրանց պահպանութեան համար: «Այս օրէնքների ընդունումով փաստորեն վերացաւ այն վտանգը, որով իւրաքանչիւր պահի կարող էին կամայականօրէն ոչնչացուել կամ վնասուել այդ յուշարձանները. կառուցապատման կամ մելորացիայի աշխատանքների արդիւնքում»,- ընդգծեց Հ.Սիմոնեանը: Անդրադառնալով Երեւան քաղաքի պատմամշակութային յուշարձանների պահպանութեանը, ասուլիսին մասնակից Հայաստանի ճարտարապետների միութեան նախագահ Մկրտիչ Մինասեանը եւ Հ.Սիմոնեանը նշեցին, որ այստեղ ոչնչացուել են 19-րդ դարի բազմաթիւ յուշարձաններ` շինարարական աշխատանքների հետեւանքով: Նրանք պնդեցին, որ ժամանակին ականաւոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը իր նախագծերում ամէն կերպ պահպանել է հին շէնքերն ու կառոյցները: Ներկաները անդրադառնալով Աղթամար կղզու Սբ.Խաչ եկեղեցու վերաբացմանը, նշեցին, որ 10-րդ դարի բացառիկ այդ յուշարձանը այսօր գտնւում է այլ պետութեան տարածքում, եւ իրենք չեն կարող միջամտել այնտեղ տեղ գտած թերութիւնները վերացնելու կամ շտկելու խնդրին: «Կարեւորն այն է, որ այսօր այդ եկեղեցին վերկանգնվել է, եւ հայկական պատուիրակութեան այցը Թուրքիա կարող է համագործակցութեան նոր դաշտ ստեղծել այնտեղ գտնուող միւս եկեղեցիների վերկանգնման համար»,- ընդգծեց Մ.Մինասեանը:
  -   Մշակոյթ