ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ՄԱՐՏԻ 26-ԻՑ ԱՊՐԻԼԻ 1-Ը ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՄՇԱԿՈՅԹԻ ՕՐԵՐ
22-03-2007 20:57:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բելառուսի
Հանրապետութիւնում մարտի 26-ից ապրիլի 1-ը կանցկացուեն Հայաստանի
մշակոյթի օրեր: 62-հոգանոց հայկական պաշտօնական պատուիրակութիւնը
կգլխաւորի ՀՀ մշակոյթի եւ երիտասարդության հարցերի նախարար Յասմիկ
Պողոսեանը: Այս մասին մարտի 22-ի մամլոյ ասուլիսում յայտնեց
նախարարութեան արտաքին կապերի վարչութեան պետ Սուսաննա Խաչատրեանը:
Ս.Խաչատրեանը նշեց, որ Բելառուսի Ազգային գեղարուեստի
թանգարանում կբացուեն գեղանկարիչ Յակոբ Յակոբեանի գործերի
ցուցահանդէսը, Պատմութեան եւ ազգային թանգարանում` «Հայաստան.
ճարտարապետութիւն եւ բնապատկեր», Կինոյի տանը` «Արուեստ առանց
սահմանների. Սերգեյ Փարաջանովի աշխարհը» խորագրով լուսանկարչական
ցուցահանդեսները: Բելառուսի տարբեր քաղաքներում հանդէս կգան
Մնջախաղի եւ Կամերային թատրոնների կոլեկտիվները, իսկ Մինսկի Կինոյի
տանը տեղի կունենան «Հայկական կինոյի օրեր»:
Մինսկում Հայաստանի մշակոյթի օրերի հանդիսաւոր բացման գալա
համերգին կմասնակցեն «Բարեկամութիւն» անսամբլի վարպետները,
երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանները եւ Բելառուսում անցկացուող
«Սլավյանսկի բազար» արուեստների միջազգային փառատոնի մասնակից հայ
երգիչները:
Ս.Խաչատրեանը յայտնեց նաեւ, որ Բելառուսում մշակոյթի օրերի
շրջանակներում տեղի կունենան երկու երկրների մշակոյթի նախարարների
աշխատանքային հանդիպումներ, համատեղ ասուլիս, ինչպէս նաեւ մի շարք
հանդիպումներ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: