ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԵՆԱՄԱՐՏԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ 20-ՐԴ<br /> ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ 5 ՄԱՐԶԻԿՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՈՍԿԷ ՄԵԴԱԼԻ<br />


ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԵՆԱՄԱՐՏԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ 20-ՐԴ
ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ 5 ՄԱՐԶԻԿՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՈՍԿԷ ՄԵԴԱԼԻ

  • 22-03-2007 19:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կալիֆորնիայի նահանգի Անտարիո քաղաքում մարտի 2-4-ը կայացած մենամարտական ձեւերի 20-րդ առաջնութեանը հայաստանցի 8 մարզիկներից 5-ը` Էդմոնդ Մուրադեանը, Արայիկ Աւետիսեանը, Սոս Կարապետեանը, Նորայր Աւետիսեանը եւ Կառլեն Մինասեանը, արժանացել են առաջին մրցանակի` ոսկէ մեդալի, իսկ Կարեն Կարապետեանը եւ Կառլեն Մինասեանը` արծաթէ, Տիգրան Սեդրակեանը` բրոնզէ մեդալների: Ինչպէս մարտի 22-ի ասուլիսում յայտնեց Դուքենդո-ֆուլ կոնտակտ ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանեանը, առաջնութեանը մասնակցել է 32 երկրի ներկայացուցիչ: Հայաստանի մարզիկները մրցել են տարբեր քաշային կարգերում եւ բացի անհատական հաղթանակներից, հաւաքած ընդհանուր միաւորների շնորհիւ տարել են նաեւ թիմային յաղթանակ` գրաւելով դարձեալ առաջին տեղը: Հ.Վարդանեանի խօսքերով, հայ մարզիկների յաղթանակը մեծ ոգեւորութեամբ է ընդունուել Կալիֆորնիայի հայ համայնքի կողմից: Նա նշեց նաեւ, որ նոյեմբերին ֆեդերացիայի մարզիկները կմրցեն Լաս Վեգասում կայանալիք Դուքենդոյի պրոֆեսիոնալ լիգայի առաջնութիւնում: 1995թ.-ից Հայաստանում գործող ֆեդերացիան մասնակցել է տարբեր միջազգային մրցաշարերի` ունենալով աշխարհի չեմպիոններ, գաւաթակիրներ:
  -   Սպորտ