ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԵՆԱՄԱՐՏԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ 20-ՐԴ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ 5 ՄԱՐԶԻԿՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ<br />


ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԵՆԱՄԱՐՏԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ 20-ՐԴ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ 5 ՄԱՐԶԻԿՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ

  • 22-03-2007 19:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կալիֆորնիայի նահանգի Անտարիո քաղաքում մարտի 2-4-ը կայացած մենամարտական ձեւերի 20-րդ առաջնությանը հայաստանցի 8 մարզիկներից 5-ը` Էդմոնդ Մուրադյանը, Արայիկ Ավետիսյանը, Սոս Կարապետյանը, Նորայր Ավետիսյանը եւ Կառլեն Մինասյանը, արժանացել են առաջին մրցանակի` ոսկե մեդալի, իսկ Կարեն Կարապետյանը եւ Կառլեն Մինասյանը` արծաթե, Տիգրան Սեդրակյանը` բրոնզե մեդալների: Ինչպես մարտի 22-ի ասուլիսում հայտնեց Դուքենդո-ֆուլ կոնտակտ ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը, առաջնությանը մասնակցել է 32 երկրի ներկայացուցիչ: Հայաստանի մարզիկները մրցել են տարբեր քաշային կարգերում եւ բացի անհատական հաղթանակներից, հավաքած ընդհանուր միավորների շնորհիվ տարել են նաեւ թիմային հաղթանակ` գրավելով դարձյալ առաջին տեղը: Հ.Վարդանյանի խոսքերով, հայ մարզիկների հաղթանակը մեծ ոգեւորությամբ է ընդունվել Կալիֆորնիայի հայ համայնքի կողմից: Նա նշեց նաեւ, որ նոյեմբերին ֆեդերացիայի մարզիկները կմրցեն Լաս Վեգասում կայանալիք Դուքենդոյի պրոֆեսիոնալ լիգայի առաջնությունում: 1995թ.-ից Հայաստանում գործող ֆեդերացիան մասնակցել է տարբեր միջազգային մրցաշարերի` ունենալով աշխարհի չեմպիոններ, գավաթակիրներ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play