ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 22-ին տեղի ունեցան
Հայաստանի ֆուտբոլի գաւաթի խաղարկութեան 1/8-րդ եզրափակիչի յաջորդ
3 զույգերի հանդիպումները: Գրանցուեցին հետեւեալ արդիւնքները.
«Կիլիկիա» (Երեւան) - «Բանանց-2» (Երեւան)` 3:2, «Գանձասար»
(Կապան) - «Բենտոնիտ» (Իջեւան)` 1:0, եւ «Արարատ-2»
(Երեւան)-«Ուլիս» (Երեւան)` 0:2:
Գաւաթի խաղարկութեան 1/8-րդ եզրափակիչի պատասխան խաղերը
կկայանան մարտի 31-ին եւ ապրիլի 1-ին: