ԱՅՍ ՏԱՐՈՒԱՅ ՅՈՒՆՈՒԱՐ-ՓԵՏՐՈՒԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ<br /> ՀԱՄԵՄԱՏ ԵՐԵՒԱՆՈՒՄ 12,57-%ՈՎ ԱՃԵԼ Է ԳՐԱՆՑՈՒԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ<br /> ԹԻՒԸ<br />


ԱՅՍ ՏԱՐՈՒԱՅ ՅՈՒՆՈՒԱՐ-ՓԵՏՐՈՒԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ
ՀԱՄԵՄԱՏ ԵՐԵՒԱՆՈՒՄ 12,57-%ՈՎ ԱՃԵԼ Է ԳՐԱՆՑՈՒԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԹԻՒԸ

  • 19-03-2007 17:58:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի յունուար-փետրուարին Երեւանում գրանցուել է 659 հանցագործութիւն, ինչը 73 դէպքով կամ 12,5%-ով աւելի է նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի ցուցանիշից: Յայտնելով այս մասին մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը, ոստիկանութեան Երեւան քաղաքի վարչութեան պետ, ոստիկանութեան գեներալ-մայոր Ներսէս Նազարեանը պարզաբանեց, որ հանցագործությունների թուի աճը պայմանաւորուած է «լատենտային հանցագործությունների յայտնաբերման եւ կատարուված հանցագործությունների առաւել լիարժէք գրանցման հետեւողական քաղաքականութեամբ»: Այս տարուայ առաջին երկու ամսում Երեւանում կատարուել է 6 դիտաւորեալ սպանութիւն` նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի 5-ի դիմաց: Սպանութիւններից 4-ը արդէն բացայայտուել են: Վնասազերծուել է 15 յանցաւոր խումբ` 42 անձով: Արդէն բացայայտուել է նրանց կողմից կատարուված 63 հանցագործութեան դէպք: 41%-ով նուազում է նկատուել խուլիգանութեան եւ 33%-ով կողոպուտների դեպքերով: Ն.Նազարեանը որպէս դրական միտում նշեց նաեւ այն, որ 40%-ով պակասել է հրազենի գործադրմամբ կատարուված հանցագործությունների քանակը: Ոստիկանութեան մարմինների կողմից առգրաւուել եւ յանձնուել է բնակչութեան մօտ ապօրինաբար պահւող 18 միաւոր հրազէն, այդ թւում 2 ինքնաձիգ, 9 ատրճանակ, 3 նռնակ եւ տարբեր տրամաչափի շուրջ 300 փամփուշտներ: Թմրամիջոցների դէմ պայքարի ցուցանիշների 24 դէպքով կամ 80%-ով աճը, ըստ Ն.Նազարեանի, անցած տարի սկսուած դրական տեղաշարժերի շարունակութիւնն է: Համարեայ կրկնակի աճել են թմրավաճառների յայտնաբերման փաստերը: 2007թ.-ի առաջին 2 ամիսներին առգրաւուել են 760 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ: Անհանգստացնող է բնակարանային գողութիւնների աճը` 24 դէպքով կամ 52%-ով: Դրանց մէջ գերակշռում են պատուհանից ներս մտնելու միջոցով գողութիւնները` 34, փականը կոտրելու միջոցով գողութիւնները` 16, յարմարեցուած բանալիների միջոցով գողութիւնները` 12, բաց դռներից ներս մտնելու միջոցով գողութիւնները` 8: Ընթացիկ տարուայ 2 ամիսներին դիտարկուել է ավտոառեւանգումների աճի միտում` գրանցուել է նման 28 դէպք, որից 9-ը դեռեւս չեն բացայայտուել, 19 աւտոմեքենայ յայտնաբերուել են թալանված վիճակում: 23 դէպքում առեւանգումները կատարուել են շէնքերի բակերից, 5-ը` փողոցներից: Դրանցից 22-ը կատարուել են գիշերային ժամերի: Այս տարի գրանցուած գործերի բացայայտումը աճել է եւ կազմել է 83,9%` նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի 83,1%-ի դիմաց: Ծանր դէպքերի բացայայտումը կազմել է 71,7%` նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի 71,4%-ի դիմաց, առանձնապաես ծանր գործերով բացայայտումը կազմել է 60%:
  -   Հասարակութիւն