ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏՆԵՐԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ<br /> ԱՒԵԼԻ ՇԱՏ ՁԱՅՆԵՐ ՀԱՒԱՔԵԼ,- ԱՍՈՒՄ Է ԵՐՈՒԱՆԴ ՄԱՆԱՐԵԱՆԸ<br />


ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏՆԵՐԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ
ԱՒԵԼԻ ՇԱՏ ՁԱՅՆԵՐ ՀԱՒԱՔԵԼ,- ԱՍՈՒՄ Է ԵՐՈՒԱՆԴ ՄԱՆԱՐԵԱՆԸ

  • 16-03-2007 20:57:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արուեստագէտների ընդգրկվածությունը կուսակցութիւնների համամասնական ընտրացուցակներում պատահական չէ, քանի որ նրանց օգտագործելով կուսակցութիւնները փորձում են աւելի շատ ձայներ հաւաքել: Այս կարծիքն արտայայտեց ՀՀ ժողովրդական արտիստ Երուանդ Մանարեանը մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը: Ըստ նրա, եթէ արուեստագէտը դառնում է ինչ-որ մէկի ցանկությունների կատարողը, ապա նա «դադարում է իսկական արուեստագէտ լինել»: Ե.Մանարեանը նշեց, որ ինքը որեւէ կուսակցութեան քարոզարշավին չի մասնակցելու, քանզի ԱԺ-ում ապագայ մեծամասնութիւնն արդէն որոշուած է: «Ես մեր խորհրդարանից ոչ մի սպասելիքներ չունեմ, որովհետեւ կարեւոր հարցերը յետագայում էլ կլուծուեն այնպէս, ինչպէս իրենք են ցանկանում»,- ընդգծեց նա: Ե.Մանարեանը տարակուսանք յայտնեց այն փաստի առնչութեամբ, որ մի քանի ամիս առաջ ստեղծուած կուսակցութիւնն արդէն ունի 300 հազար անդամ. «Այդ ինչ գաղափարախօսութիւն ունեն, որ 3 միլիոն բնակչութիւնից 300 հազարն այդ կուսակցութեան անդամներ են»: Բանաստեղծ Ռազմիկ Դաւոեանի խօսքերով, այսօր կուսակցութիւններն ունեն միայն մի մտահոգութիվւն` ինչպէս անեն, որ շատ ձայներ հավաքեն: Իսկ ժողովուրդը գնում է այն կուսակցութեան հետեւից, որն իրեն բարեկեցիկ ապագայ է խօստանում: «Մեր ժողովուրդն այսօր ենթարկվում է առօրեայ խոստումների եւ մի փոքր հատուցումով մասնակցում է ընտրութիւններին: Իմ ցանկությունն է, որպէսզի ժողովուրդը պահպանի իր արժանապատվությունը»,- նշեց Ռ.Դավոեանը:
  -   Մշակոյթ