ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ<br /> ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ ՄԵԿՆՄԱՆ ՀԱՐՑԸ ԴԵՌ ՔՆՆԱՐԿՒՈՒՄ Է<br />


ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ
ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ ՄԵԿՆՄԱՆ ՀԱՐՑԸ ԴԵՌ ՔՆՆԱՐԿՒՈՒՄ Է

  • 16-03-2007 18:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 29-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացման արարողութեանը Հայաստանի պատուիրակութեան մեկնման հարցն այժմ քննարկւում է ՀՀ Արտաքին գործերի եւ Մշակոյթի ու երիտասարդության հարցերի նախարարութիւնների կողմից: Ինչպէս մարտի 16-ի ասուլիսում յայտնեց ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանը, վերջնական որոշումը կընդունուի այդ քննարկումներից յետոյ միայն: Նախարարը նշեց, որ ինքը Թուրքիայի մշակոյթի նախարարից անձնական հրավէր է ստացել եւ, ամենայն հաւանականութեամբ, անձամբ կմեկնի Թուրքիա:
  -   Մշակոյթ