ԱՒՏՈՎԹԱՐԻՑ ԶՈՀՈՒԵԼ Է ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԻ ՆԱԽԿԻՆ<br /> ԱՒԱԳ ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐԵԱՆԸ<br />


ԱՒՏՈՎԹԱՐԻՑ ԶՈՀՈՒԵԼ Է ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԻ ՆԱԽԿԻՆ
ԱՒԱԳ ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐԵԱՆԸ

  • 09-03-2007 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 9-ի ժամը 00:30-ի սահմաններում աւտովթարի հետեւանքով զոհուել է ՀՀ ֆուտբոլի ազգային հաւաքականի նախկին պաշտպան Վարդան Խաչատրեանը: Վթարից անմիջապէս յետոյ նրան տեղափոխել են հիւանդանոց, սակայն նրա կեանքը փրկել չի յաջողուել: Վ.Խաչատրեանը 39 տարեկան էր: Նա եղել է ՀՀ Ազգային հաւաքականի աւագը, որի կազմում մասնակցել է 30 խաղի: Նա հանդէս է եկել «Արարատի»-ի, Մոսկուայի «Տորպեդոյի», Զապորոժիեյի «Մետալուրգի» եւ Կազանի «Ռուբինի»-ի կազմում: Վ.Խաչատրեանը վերջին տարիներին աշխատում էր «Փիւնիկ» ակումբի մարզադպրոցում:
  -   Սպորտ