ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆՆԵՐԻ
ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ ԿՈՐՈՇԻ ՈՒԵՖԱ-Ն
28-02-2007 18:00:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 8-ին եւ 12-ին
ֆուտբոլի Եւրոպայի առաջնութեան ծրագրով նախատեսուած են Հայաստանի եւ
Ադրբեջանի ազգային հաւաքականների հանդիպումները: Մրցումների վայրը
դեռեւս որոշուած չէ: Ադրբեջանական կողմն առաջարկում է հանդիպումներն
անցկացնել Ուկրաինայում, իսկ հայկականը` Երեւանում եւ Բաքւում:
Վերջնական վճիռը կկայացնի ՈՒԵՖԱ-ի գործկոմը: