ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹԻՒՆԸ<br /> ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՒՈՒՄ Է ԵՒՐՈՄԻՈՒԹԵԱՆ ՕՐԷՆՍԴՐՈՒԹԵԱՆԸ<br />


ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹԻՒՆԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՒՈՒՄ Է ԵՒՐՈՄԻՈՒԹԵԱՆ ՕՐԷՆՍԴՐՈՒԹԵԱՆԸ

  • 27-02-2007 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 27-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունեց նախօրէին քննարկված 15 օրինագծերն ու օրենսդրական փաթեթները, որոնց գերակշռող մասով փոփոխութիւններ եւ լրացումներ են կատարւում գործող օրէնքներում: Մասնաւորապէս, Վարչական իրաւախախտումների վերաբերեալ օրէնսգրքում 1-ին ընթերցմամբ ընդունուած փոփոխութեամբ ուժը կորցրած է ճանաչւում զենքով ընտրական տեղամասային կենտրոն մուտք գործելու վերաբերեալ յօդուածը, քանի որ նոյն արարքի համար պատիժ է սահմանուած նաեւ ՀՀ Քրէական օրէնսգրքով: «Մթնոլորտային պահպանութեան մասին» օրէնքում 1-ին ընթերցմամբ ընդունուած լրացմամբ հստակեցվում են շինարարութիւն իրականացնող կազմակերպութիւնների պարտաւորութիւնները` շինարարութեան ընթացքում փոշու արտանետումները կանխարգելելու նպատակով: ՀՀ Քրէական օրէնսգրքում 1-ին ընթերցմամբ ընդունուած փոփոխություններով բարձրացւում են ապօրինի անտառահատումների համար սահմանուած նուազագոյն պատժի` տուգանքների, չափերը: 1-ին ընթերցմամբ ընդունվեցին նաեւ «Որսի կենդանիների պահպանութեան, պաշտպանութեան, տնտեսութեան եւ որսի վարման մասին», «Օրգանական գիւղատնտեսութեան մասին» օրինագծերը, 2-րդ ընթերցմամբ` «Ապահովագրութեան եւ ապահովագրական գործունէութեան մասին» օրինագծերի փաթեթը, մասնաւորապէս, ֆինանսական ծառայութիւնների վերաբերեալ ՀՀ օրենսդրութիւնը համապատասխանեցւում է Եւրոմիութեան օրէնսդրութեանը, 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջութեամբ` «Գործատուների միութիւնների մասին» օրինագիծը:
  -   Տնտեսութիւն