ՀԱՅԱՍՏԱՆԻ 2 ՋՐԱՑԱՏԿՈՐԴՆԵՐ ԴԱՐՁԱՆ «ՎԻՐՋԻՆԻԱՅԻ ԳԱՒԱԹ»
ՄՐՑԱՇԱՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
27-02-2007 16:45:00 | | Սպորտ
ԱԹԷՆՔ, 27 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 26-ին Աթէնքում
աւարտուեց ջրացատկի «Վիրջինիայի գաւաթ» անուանումով միջազգային
պատանեկան մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Պապոեանը
աշտարակացատկում գրաւեց 1-ին տեղը, իսկ 1 մ եւ 3 մ
ոստնակացատկերում նա ճանաչուեց 2-րդը: Մելիք Յովհաննիսեանը 3-րդն է
աշտարակացատկում: