ՄՈՐԵԼԻԱՅԻ ՄՐՑԱՇԱՐԻ 4-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ<br /> ԼԵԿՈՅԻ ՀԵՏ<br />


ՄՈՐԵԼԻԱՅԻ ՄՐՑԱՇԱՐԻ 4-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ
ԼԵԿՈՅԻ ՀԵՏ

  • 22-02-2007 15:24:00   |   |  Սպորտ
ՄՈՐԵԼԻԱ, 22 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեքսիկայի Մորելիա քաղաքում 8 գրոստմայստերների մասնակցութեամբ անցկացուող շախմատի գերմրցաշարում փետրուարի 21-ին կայացան 4-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնեանը սեւերով ոչ-ոքի խաղաց Պետեր Լեկոյի հետ (Հունգարիա): Նա 4 հնարաւորից ունի 2 միաւոր եւ բաժանում է 3-6-րդ տեղերը: Իսկ մրցաշարային աղիւսակը 3 միաւորով գլխաւորում է Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):
  -   Սպորտ