ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՈՒԱ ՉՈՒԵՐԹՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՎ<br /> ՀԱՐԿԱԴՐՈՒԱԾ ՎԱՅՐԷՋՔ Է ԿԱՏԱՐԵԼ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ<br />


ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՈՒԱ ՉՈՒԵՐԹՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՎ
ՀԱՐԿԱԴՐՈՒԱԾ ՎԱՅՐԷՋՔ Է ԿԱՏԱՐԵԼ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ

  • 20-02-2007 19:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 19-ին «Սիբիր» աւիաընկերութեան Երեւան-Մոսկուա 906 չուերթը կատարելիս Վրաստանի տարածքում Ա-319 օդանաւի անիվների փեղկը բացուել է, ինչի պատճառով օդանաւի անձնակազմը ստիպուած է եղել վայրէջք կատարելու համար ընտրել մօտակայ պահուստային օդանավակայան: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ Քաղավիացիայի վարչութեան պետի մամլոյ քարտուղար Գայեանէ Դավթեանը, մօտակայ` Թբիլիսիի կամ Մինվոդիի, օդանավակայանների փոխարէն անձնակազմը ընտրել է «Զվարթնոցը», քանի որ այնտեղ էր հնարաւոր իրականացնել օդանաւի զննումը բելգիական «Սաբինա տեխնիկ» ընկերութեան կողմից: «Զվարթնոցում» վայրէջք կատարելուց յետոյ ինքնաթիռի ուղեւորներին Մոսկուա է տեղափոխել նոյն ընկերութեան մէկ այլ` ՏՈՒ-154, օդանավը:
  -   Հասարակութիւն