«ԱԷՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ» ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՅԱՋՈՂ Է ՀԱՆԴԷՍ ԳԱԼԻՍ ԱՐՏԱՇԷՍ
ՄԻՆԱՍԵԱՆԸ
20-02-2007 13:28:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրուարի
19-ին Մոսկուայում «Աէրոֆլոտ օփեն» անուանումով շախմատի միջազգային
մրցաշարում կայացան հերթական հանդիպումները. A1 խմբում առաջատարն է
Ստանիսլավ Նովիկովը, որը 6 հնարաւորից վաստակել է 5 միաւոր: 4
շախմատիստներ` նրանց թւում Արտաշէս Մինասեանը, 4,5-ական միաւորով
զբաղեցնում է աղիւսակի 2-5-րդ հորիզոնականները: Վլադիմիր
Յակոբեանը եւ Գաբրիէլ Սարգսեանն ունեն 4-ական, Կարեն Ասրեանը` 3,5,
Զաւէն Անդրիասեանը` 3, Աշոտ Անաստասեանը եւ Տիգրան Լ. Պետրոսեանը`
2-ական միաւոր:
A2 խմբում 5,5-ական միաւորով առաջատարներն են Ալեքսանդր
Դանինը (Ռուսաստան) եւ Շոխրատ Ստասինը (Ուզբեկստան): Արման
Փաշիկյանը, Տիգրան Նալբանդեանը, Արսէն Եղիազարյանը, Բենիամին
Գալստեանը, Դավիթ Պետրոսեանը եւ Արթուր Չիբուխչյանը մի մեծ խումբ
շախմատիստների հետ 4-ական միաւորով բաժանում են 13-33-րդ տեղերը:
B խմբում 7 հնարաւորից 5,5 միաւորով 3-10-րդ տեղն է բաժանում
Դավիթ Քալաշյանը, իսկ C խմբում 7 հնարաւորից դարձեալ 5,5-ական
միաւոր են վաստակել Սուրէն Պողոսեանը եւ Տիգրան Սիմոնեանը, որոնք
մրցակիցների հետ բաժանում են 6-16-րդ տեղերը: