ԱՐՏԱՇԷՍ ՄԻՆԱՍԵԱՆԸ ԵՎ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍԵԱՆԸ ՄՈՍԿՈՎԵԱՆ<br /> ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՐԿՈՒԱԿԱՆ ՅԱՂԹԱՆԱԿ ԵՆ ՏԱՐԵԼ<br />


ԱՐՏԱՇԷՍ ՄԻՆԱՍԵԱՆԸ ԵՎ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍԵԱՆԸ ՄՈՍԿՈՎԵԱՆ
ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՐԿՈՒԱԿԱՆ ՅԱՂԹԱՆԱԿ ԵՆ ՏԱՐԵԼ

  • 16-02-2007 18:02:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՈՒԱ, 16 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 15-ին Մոսկուայում անցկացուեցին «Աէրոֆլոտ օփեն» միջազգային խոշոր մրցաշարի 2-րդ փուլի հանդիպումները: «Ա1» խմբում, որտեղ ընդգրկուած է 84 մասնակից, 2-ական միաւոր ունեն 7 շախմատիստներ, որոնց թւում է նաեւ Արտաշէս Մինասեանը: 24 շախմատիստներ, այդ թւում եւ Վլադիմիր Յակոբեանը, վաստակել են 1,5-ական միաւոր: «Ա2» խմբում Դավիթ Պետրոսեանը եւ եւս 17 շախմատիստներ 2-ական միաւոր են վաստակել, իսկ Հայաստանի եւս 5 շախմատիստներ` 1,5-ական միաւոր: Նշենք, որ «Ա2» խմբում հանդէս են գալիս 143, «Ա3» խմբում` 203, իսկ «Ա4»-ում` 153 շախմատիստներ:
  -   Սպորտ