ՍԻՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՃԵԼ Է ՄԱՀԱՑՈՒԹԵԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ<br />


ՍԻՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՃԵԼ Է ՄԱՀԱՑՈՒԹԵԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ

  • 06-02-2007 17:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԿԱՊԱՆ, 6 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ին Սիւնիքի մարզում արձանագրուել 1658 ծնունդ, այդ թւում 602-ը` Կապանի, 527-ը` Գորիսի, 367-ը` Սիսիանի, 162-ը` Մեղրիի տարածաշրջաններում: Եթէ 2005թ.-ի համեմատ 2006-ին մարզում ծնունդների թիւը աճել է 2-ով, ապա 2004-ի համեմատ այն 28-ով նուազել է: Նախորդ տարուայ համեմատ 2006-ին ծնունդների թուի, համապատասխանաբար` 12-ով եւ 19-ով, աճ է արձանագրուել Կապանի եւ Մեղրիի տարածաշրջաններում, իսկ Գորիսում եւ Սիսիանում, համապատասխանաբար` 16-ով եւ 13-ով, նուազում: Նախորդ երկու տարիների համեմատ Սիւնիքի մարզում 2006թ.-ին աճել է մահացութեան ցուցանիշը եւ կազմել 1339 դէպք (2005-ին` 1217, 2004-ին` 1210):
  -   Հասարակութիւն