ԸՍՏ ՀՀ ԿԲ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱՐՏԵՐԿՐԻ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹԻՖՒՆԸ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵԾԱՑԵԼ Է<br />


ԸՍՏ ՀՀ ԿԲ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱՐՏԵՐԿՐԻ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹԻՖՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵԾԱՑԵԼ Է

  • 05-02-2007 20:24:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսեանը 2006թ.-ի ամենանշանակալից իրադարձությունն է համարում ֆրանսիական «Կրեդի Ագրիկոլ բանկ»-ի մուտքը հայկական շուկայ` «ԱԿԲԱ բանկ»-ի բաժնեմասի ձեռքբերման միջոցով: Փետրուարի 5-ի ասուլիսում Տ.Սարգսեանը նշեց, որ «ԱԿԲԱ բանկ»-ի այդ քայլը հայկական միւս առեւտրային բանկերին դրդել է ինստիտուցիոնալ ներդրողներ ներգրաւելու քայլին: Նրա խօսքերով, ներկայումս մի շարք հայկական բանկեր այդ ուղղութեամբ բանակցութիւններ են վարում Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) եւ Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի (EBRD) հետ: Սպասւում է գերմանական ֆինանսական 2 կառոյցների մուտքը բանկային ծառայութիւնների հայկական շուկայ: Տ.Սարգսեյանի գնահատմամբ, այդ շուկայի նկատմամբ արտերկրի բանկերի հետաքրքրութեանը նպաստել է բրիտանական HSBC բանկի հայկական մասնաճիւղի կողմից երկրում վարկաւորման ծաւալների կտրուկ մեծացումը: Նա յաւելեց, որ «HSBC Հայաստան»-ը 2007թ.-ին մի քանի մասնաճիւղեր է բացելու:
  -   Տնտեսութիւն