ԵՐԵՒԱՆՈՒՄ ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔԻՑ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ԵՐԿՈՒ<br /> ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔԻՑ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ԵՐԿՈՒ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

  • 31-01-2007 19:45:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 30-ին ոստիկանութեան Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացուել, որ Նաիրի Զարյան փողոցի 15 շէնքի 18 բնակարանում գազի արտահոսք է տեղի ունենում եւ հնարաւոր է, որ նշուած բնակարանում բնակիչներ լինեն: Մեկնած օպերատիւ խումբը նշուած բնակարանում` անկողնում, յայտնաբերել է Իրանի քաղաքացիներ, 1985թ. ծնուած Ղաշեհ Սարագոնի եւ 1989թ. ծնուած Ռաանա Մոհամմադի դիակները: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ Ոստիկանութեան հասարակայնութեան հետ կապի եւ լրատւութեան վարչութիւնից, արտաքին զննությամբ դիակների վրայ բռնութեան հետքեր չեն յայտնաբերուել: Քննութիւնը վարում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազութիւնը:
  -   Հասարակութիւն