2006 Թ.-ԻՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ 1198 ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ<br />


2006 Թ.-ԻՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ 1198 ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ

  • 31-01-2007 19:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2005թ.-ից իրականացուող «1988-1992թթ.-ին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովութեան» պետական ծրագրի շրջանակներում մինչ օրս բնակարանի ձեռք բերման վկայագրեր են ստացել փախստականների 600 ընտանիքներ: Ինչպէս յունվարի 31-ի ասուլիսում յայտնեց ՀՀ Տարածքային կառավարման նախարարութեան Միգրացիոն գործակալութեան պետ Գագիկ Եգանեանը, ծրագրով նախատեսուած է մշտական օթեւանով ապահովել 3300 փախստական ընտանիքների: Նա նշեց, որ ծրագիրը այս տարի Աբովեանում իրականացնելու համար պետբիւջէից կյատկացուի 819 մլն դրամ (մօտ 2,2 մլն ԱՄՆ դոլար): Իսկ 2008թ.-ին այն կիրականացուի նաեւ Երեւանում: Գ.Եգանեանը յայտնեց նաեւ, որ 2006թ.-ին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագոյն յանձնակատարի հայաստանեան գրասենեակի տրամադրած միջոցներով բնակարաներով ապահովել են 79, իսկ Փախստականների Նորուեգական խորհրդի միջոցներով` 149 փախստական ընտանիքներ: Նշուեց նաեւ, որ 2006թ.-ին ՀՀ քաղաքացիություն են ընդունել 1198 փախստականներ: Իսկ ընդհանուր առմամբ մինչ օրս ՀՀ քաղաքացիություն է ընդունել 75 հազար փախստական:
  -   Հասարակութիւն