ՅՈՎՀԱՆՆԷՍ ԴԱՎԹԵԱՆԸ 3-ՐԴԸ ՃԱՆԱՉՈՒԵՑ ՁԻՒԴՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՒԱԹԻ<br /> ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ 1-ԻՆ ՓՈՒԼՈՒՄ<br />


ՅՈՎՀԱՆՆԷՍ ԴԱՎԹԵԱՆԸ 3-ՐԴԸ ՃԱՆԱՉՈՒԵՑ ՁԻՒԴՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՒԱԹԻ
ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ 1-ԻՆ ՓՈՒԼՈՒՄ

  • 30-01-2007 14:10:00   |   |  Սպորտ
ԹԲԻԼԻՍԻ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 29-ին Թբիլիսիում աւարտուեց ձիւդոյի աշխարհի գաւաթի խաղարկութեան 1-ին փուլը: Հայաստանի ներկայացուցիչ Յովհաննէս Դավթեանը (60 կգ, Գիւմրի) իր հաշուին գրանցեց 4 յաղթանակ, մէկ պարտութիւն եւ կանգնեց պատուանդանի 3-րդ աստիճանին: Գաւաթի խաղարկութեան յաջորդ փուլը կմեկնարկի փետրուարի 9-ին` Փարիզում: Հայաստանը կներկայացնեն 4 ձյուդոիստներ:
  -   Սպորտ