«Տաշիրը» «Սոգլասիե»-ից գնել է «Մոսկուա-Սիթիի»<br /> հյուրանոցա-գրասենեակային կենտրոնի նախագծի 50% բաժնեմասը<br />


«Տաշիրը» «Սոգլասիե»-ից գնել է «Մոսկուա-Սիթիի»
հյուրանոցա-գրասենեակային կենտրոնի նախագծի 50% բաժնեմասը

  • 28-12-2009 16:55:00   | Ռուսաստան  |  Տնտեսութիւն
ՄՈՍԿՈՒԱ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Տաշիր» ընկերութիւնների խումբը «Սոգլասիե» ՓԲԸ-ից գնել է 70 հազ. քառ.մետր ընդհանուր մակերեսով հյուրանոցա-գրասենեակային նախագծի 50 % բաժնեմասը, որն իրականացւում է «Մոսկուա-Սիթիի» կենտրոնական միջուկի 8ա տեղամասում: Այս մասին հաղորդում է «Երկրամասը»: «Տաշիրը» եւ «Սոգլասիե» ՓԲԸ-ն միասին են իրականացնելու հյուրանոցա-գրասենեակային կենտրոնի նախագիծը, որի բաժնեմասերը բաշխուած են 50:50 յարաբերակցութեամբ: «Տաշիր» ԸԽ-ն կաւարտի շինարարական աշխատանքները, կյանձնի եւ յետոյ կշահագործի օբյեկտը: Կենտրոնի շինարարութեան մէջ ընդհանուր ներդրումները կկազմեն 100 մլն. դոլար: Հիւրանոցը կկառավարի Novotel միջազգային օպերատորը: 8ա տեղամասում շինարարութեան ներդրող-պատուիրատուն «Մերկուրի» ԲԲԸ-ն է, որը մտնում է «Սոգլասիե» ՓԲԸ-ի մէջ: Գլխաւոր կապալառուն` «Սոգլասիե Ստրոյինվեստ» կորպորացիա» ՓԲԸ-ն: «Տաշիր» ԸԽ սեփականատերը եւ նախագահը գործարար Սամուէլ Կարապետեանն է: Ըստ շուկայական տուեալների, «Սոգլասիե» ՓԲԸ-ի սեփականատերը Ռուսաստանի հայերի միութեան ղեկավար Արա Աբրահամեանն է: Բացումը ծրագրւում է 2010 թուականի IV եռամսյակին: Ռուսական «Տաշիր գրուպը», որ հիմնուել է 1999 թուականին, այսօր միաւորում է աւելի քան 200 ընկերութիւններ, որոնք գործում են տնտեսական տարբեր ոլորտներում եւ ընդհանուր առմամբ ունեն 30 հազարից աւելի աշխատակիցներ: «Տաշիր գրուպի» բիզնեսի հիմքում առեւտրային անշարժ գոյքի զարգացում-ընդլայնումն է: 2009 թուականի վերջի տուեալներով «Տաշիր գրուպը» կառուցել եւ կառավարում է աւելի քան 60 առեւտրական, գրասենեակային եւ պահեստաւորման անշարժ գոյքի օբյեկտներ աւելի քան 900 հազ. քառ. մ ընդհանուր մակերեսով:
  -   Տնտեսութիւն