Մհեր Մկրտչեանը երկրորդ տեղը գրաւեց Իրանի միջազգային<br /> բազմօրեայ հեծանւավազքում<br />


Մհեր Մկրտչեանը երկրորդ տեղը գրաւեց Իրանի միջազգային
բազմօրեայ հեծանւավազքում

  • 18-12-2009 14:40:00   |   |  Սպորտ
ԹԵՀՐԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 11-14-ին Իրանում անցկացուեց «Մազանդարան տուր» անուանումով միջազգային երիտասարդական բազմօրեայ հեծանուավազքը: 11 թիմերի 61 հեծանւորդներ չորս փուլում յաղթահարեցին 460 կմ մրցատարածություն: Հայաստանի հաւաքականը թիմային հաշուարկում գրաւեց 4-րդ տեղը: 3-րդ փուլի 120 կմ մրցատարածությունում յաղթող ճանաչուեց Մհեր Մկրտչեանը: Նրան յանձնուեց «Լեռնային արքայի» մարզաշապիկը, որը նա մինչեւ վերջ կրեց: Անհատական հաշուարկով 16-ամեայ Մ.Մկրտչեանը գրաւեց երկրորդ տեղը` 14 վայրկյանով յետ մնալով հաղթողից` Սադիփուր Փայամից (Իրան):
  -   Սպորտ