Կուբանի բնակչուհին կկանգնի դատարանի առաջ հայերին<br /> վիրաւորելու համար<br />


Կուբանի բնակչուհին կկանգնի դատարանի առաջ հայերին
վիրաւորելու համար

  • 13-12-2009 17:12:00   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
ԿՐԱՍՆՈԴԱՐ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Կրասնոդարի երկրամասի Կավկազսկայա ստանիցայի բնակչուհին կկանգնի դատարանի առաջ խանութի պատին գրութիւն գրելու մեղադրանքով, որը, նախաքննութեան վարկածի համաձայն, «նվաստացնում է հայ ժողովրդի ներկայացուցիչներին», երեքշաբթի հաղորդել է Կրասնոդարի երկրամասի քննչական վարչութեան մամլոյ ծառայութիւնը: Գործն ուղարկուել է դատարան անցած ուրբաթ: Ըստ նախաքննութեան, ստանիցայի 29-ամեայ բնակչուհին «Ույուտ» խանութի պատին գրել է արտայայտութիւն, որը հայ ժողովրդի բոլոր ներկայացուցիչների նկատմամբ բացասական գնահատական է պարունակում: Քննիչները յայտարարում են, որ ամբաստանեալը «դիտաւորութիւն է ունեցել նվաստացնելու մարդկային արժանապատվությունը ազգային յատկանիշներով»: Ընդ որում նրա գրութիւնը «տեսանելի է եղել բազմաթիւ մարդկանց, որ ապրում են կուբանյան այդ ստանիցայում»: Կնոջը մեղադրում են ՌԴ ՔՕ 282-րդ յօդուածի 1-ին մասով նախատեսուած հանցագործութիւն կատարելու մէջ (մարդկային արժանապատվության ստորացում ըստ ազգային յատկանիշների), որը նախատեսում է մինչեւ երկու տարուայ ազատազրկում: Ինչպէս հաղորդում է yerkramas.org-ը, գործն ուղարկուել է Կավկազսկի շրջանային դատարան: Մեղադրեալը չմեկնելու ստորագրութիւն է տուել:
  -   Հասարակութիւն