Իրանի Հայ արհեստաւորների միութիւնը տոնել է իր հիմնադրման<br /> 15 ամեակը<br />


Իրանի Հայ արհեստաւորների միութիւնը տոնել է իր հիմնադրման
15 ամեակը

  • 07-12-2009 19:30:00   |   |  Հասարակութիւն
ԹԵՀՐԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Դեկտեմբերի 6-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբեգյան» սրահում նշուվել է Իրանի Հայ արհեստաւորների միութեան հիմնադրման 15 ամեակը: Ինչպէս հաղորդում է «Ալիք» օրաթերթը, հանդիսութեան բացման խօսքից յետոյ ներկաները մէկ րոպե լռութեամբ յարգել են աւիավթարի զոհ գնացած միութեան փոխնախագահ Թաթուլ Մուրադեանի յիշատակը: Օրուայ առիթով, որպէս զեկուցող ելոյթ է ունեցել միութեան հիմնադիր անդամ եւ վարչութեան նախկին նախագահ, Հայաստանից հրաւիրուած` Նորայր Շահնազարեանը: Ներկայացուել է նաեւ գեղարուեստական հարուստ ծրագիր: Հանդիսութեան աւարտին օրհնութեան եւ բարեմաղթանքի խօսքեր է ասել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանը:
  -   Հասարակութիւն