Նոյեմբերի 30 - դեկտեմբերի 4-ին արտարժոյթի ներբանկային<br /> շուկայում բանկերի կողմից գնուել է շուրջ 60,81 մլն ԱՄՆ դոլար,<br /> վաճառուել` 66,46 մլն ԱՄՆ դոլար<br />


Նոյեմբերի 30 - դեկտեմբերի 4-ին արտարժոյթի ներբանկային
շուկայում բանկերի կողմից գնուել է շուրջ 60,81 մլն ԱՄՆ դոլար,
վաճառուել` 66,46 մլն ԱՄՆ դոլար

  • 04-12-2009 20:44:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը արտարժոյթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնուել է 60 814 458 ԱՄՆ դոլար` 385,09 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, վաճառուել 66 455 237 ԱՄՆ դոլար` 386,13 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ինչպէս տեղեկացնում է Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնը, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 400 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 385 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» ԲԲԸ-ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 16,1 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 385,33 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նոյեմբերի 23-29-ին բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 14,6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերի ծաւալը` 27,1 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն