Անցկացուել է Հեռուստատեսութեան եւ ռադիոյի ազգային<br /> յանձնաժողովի անդամների չորս թափուր տեղերի համար յայտարարուած<br /> մրցոյթը<br />


Անցկացուել է Հեռուստատեսութեան եւ ռադիոյի ազգային
յանձնաժողովի անդամների չորս թափուր տեղերի համար յայտարարուած
մրցոյթը

  • 27-11-2009 20:24:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգայիա Ժողովում նոյեմբերի 27-ին անցկացուել է Հեռուստատեսութեան եւ ռադիոյի ազգային յանձնաժողովի անդամների չորս թափուր տեղերի համար յայտարարուած մրցոյթը: «Հեռուստատեսութեան եւ ռադիոյի մասին» օրէնքում կատարուված փոփոխութիւնների եւ ԱԺ կանոնակարգի համաձայն` Ազգային ժողովի անդամների կէսին այսուհետեւ մրցութային կարգով եւ վեց տարի ժամկէտով ընտրելու է Ազգային ժողովը, իսկ միւս կէսին` կրկին վեց տարի ժամկէտով, նշանակելու է հանրապետութեան նախագահը: Համամասնօրէն խորհրդարանի քաղաքական ուժերը ներկայացնող մրցութային յանձնաժողովը կազմուած է 6 անդամներից. Սուրէն Գեւորգեանը, ով նաեւ յանձնաժողովի նախագահն է, եւ Կարեն Աղամեանը ներկայացնում են ՀՀԿ-ն, Արամ Յովհաննիսեանը` «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը, Մանուէլ Մկրտչեանը` ՀՅԴ կուսակցութիւնը, Լիւդմիլա Մելիքեանը` ՕԵԿ-ը, Ալեն Սիմոնեանը` «Ժառանգութիւն» կուսակցութիւնը: Մրցոյթին մասնակցում էին 8 թեկնածու` Կարեն Վարդանեանը, Հայկ Քոթանյանը, Գեւորգ Յարութիւնեյանը, Գոհարիկ Արշակեանը, Կորիւն Առաքելեանը, Արմէն Մկրտչեանը, Արամ Մելքոնեանը եւ Սպարտակ Ղարաբաղցեանը: Երկու` թեսթային եւ բանաւոր փուլով անցկացուող մրցոյթի արդիւնքում յաղթող ճանաչուած մասնակիցները ԱԺ առաջիկայ քառօրյայի ընթացքում կներկայացուեն պատգամաւորներին, եւ Ազգային ժողովը որոշմամբ կընտրի յանձնաժողովի անդամներին: Թեսթային փուլում մրցոյթի բոլոր մասնակիցները, բացառութեամբ Սպարտակ Ղարաբաղցեանի, յաղթահարեցին անհրաժեշտ միաւորների 90 տոկոսանոց շեմը եւ կներկայացուեն խորհրդարանի ընտությանը: Մրցոյթում յաղթած եօթ մասնակիցներն անցան նաեւ հարցազրոյցի փուլը: ՀՀ ԱԺ-ի հաղորդագրութիւնում նշւում է, որ բանաւոր փուլի արդիւնքները թէեւ պատգամաւորներին կօգնեն կողմնորոշուել ընտրություն կատարելիս, բայց թեսթերի արդիւնքների վրայ որեւէ ազդեցութիւն չունեն:
  -   Հասարակութիւն