Հայաստանի պատմական յուշարձանների վիճակը այսօր ծայրայեղ<br /> անմխիթար եւ մտահոգիչ է,- ահազանգում են ճարտարապետները<br />


Հայաստանի պատմական յուշարձանների վիճակը այսօր ծայրայեղ
անմխիթար եւ մտահոգիչ է,- ահազանգում են ճարտարապետները

  • 19-11-2009 16:42:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի պատմական յուշարձանների վիճակը այսօր ծայրայեղ անմխիթար եւ մտահոգիչ է: Նման կարծիք յայտնեց նոյեմբերի 19-ի ասուլիսում ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնեանը: Ըստ նրա, հանրապետութեան յուշարձանների զգալի մասը գտնւում է վթարային վիճակում, եւ շատ մեծ է դրանք անվերադարձ կորցնելու հաւանականութիւնը: Ըստ Գ.Սողոմոնյանի, մի շարք վանական համալիրներ, այդ թւում Հայոց առաքելական եկեղեցուն փոխանցված, կարիք ունեն վերականգնողական աշխատանքների: Նրա կարծիքով, պատմական հուշարձաններհ պահպանման համար յատկացուած պետական ֆինանսաւորման անբաւարար լինելը պատճառ է հանդիսացել ոչ միայն նրանց վիճակի խիստ վատթարացմանը, այլեւ մի շարք այլ բացասական հետեւանքների: «Յուշարձանների մեծամասնութեան վթարային վիճակը վկայում է այն մասին, որ մեր ազգային մշակոյթային ժառանգութեան պահպանումը եւ օգտագործումը չի համարւում պետական քաղաքականութեան առաջնահերթ գործունէութեան ոլորտ: Եվ դա այն ժամանակ, երբ տուրիզմի ոլորտի զարգացումը համարւում է առաջնային խնդիր»,- ասաց նա: Գ.Սողոմոնյանի խօսքերով, պատահական չէ, որ զարգացած տուրիզմի երկրները տարեկան հարիւրաւոր միլիոն եւրօ են տրամադրում իրենց յուշարձանների պահպանման համար: Օրինակ, Ֆրանսիայում այդ նպատակի համար տրամադրւում է 149 մլն եւրօ, Իսպանիայում` աւելի քան 1 մլրդ եւրօ, Ադրբեջանում` 90 մլն եւրօ: Մինչդեռ Հայաստանում 2009թ.-ին այդ նպատակով տրամադրվել է ընդամէնը 1 մլն եւրօ: «Յուշարձանների պահպանման համար տրամադրուող չնչին բիւջէտային միջոցները ծախսւում են անարդիւնաւէտ ձեւով, միջոցների բաշխման անթափանց մեխանիզմով, առանց հոշարձաններհ մոնիթորինգի եւ անհրաժեշտ հսկողութեան»,- ասաց Գ.Սողոմոնեանը: Նա նշեց նաեւ, որ յուշարձանների վերականգնման աշխատանքները մասնագէտների, շինարարների լուրջ լիցենզաւորման բացակայութեան պատճառով յաճախ իրականացւում են ոչ որակաւորուած կադրերի կողմից:
  -   Հասարակութիւն