Հ.Յակոբեան. Մաշտոցի խօսքի մշակոյթի կենտրոնը կարողանում է<br /> շարունակել իր ճշմարիտ ուղին շնորհիւ իր մեծ ոգու, ջերմությանն<br /> ու ցանկութեանը<br />


Հ.Յակոբեան. Մաշտոցի խօսքի մշակոյթի կենտրոնը կարողանում է
շարունակել իր ճշմարիտ ուղին շնորհիւ իր մեծ ոգու, ջերմությանն
ու ցանկութեանը

  • 16-11-2009 21:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նոյեմբերի 16-ին Երեւանի Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տանը տեղի ունեցաւ Մեսրոպ Մաշտոցի անուան խօսքի մշակոյթի կենտրոնի 10-ամեայ յոբելեանական երեկոն` «Մայրենիի անաղարտութեան պահպանումը գեղարուեստի ներուժով» խորագրով: Կենտրոնն իր 10-ամեայ գործունէութեան ընթացքում իր շուրջն է համախմբել երիտասարդների, ովքեր անվճար ստանում են հայոց լեզուի եւ խոսքարվեստի կրթութիւն: Յոբելեանական հանդիսութեանը հնչեցին մի շարք շնորհաւորական խօսքեր: Հանդիսութեանը հրաւիրուած էր նաեւ ՀՀ սփիւռքի նախարար Հ.Յակոբեանը: Կարեւորելով կենտրոնի` յանձինս նրա հիմնադիր ղեկավար Նիդիա Անտոնեանի հայանպաստ գործունէութիւնը, նախարարը մասնաւորապէս նշեց, որ 10 տարիների ընթացքում շատ կազմակերպութիւններ են ստեղծուել ու անցել ժամանակի հետ, սակայն Մաշտոցի խօսքի մշակոյթի կենտրոնը կարողացել է շարունակել իր ճշմարիտ ուղին, որովհետեւ ոգին, ջերմութիւնն ու ցանկութիւնը մեծ է եղել: Կենտրոնը ստացաւ սփիւռքի նախարարութեան, կրթութեան եւ գիտութեան նախարարութեան լեզուի պետական տեսչության, Երեւանի պետական համալսարանի պատվորգրեր, ինչպէս նաեւ արժանացավ Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի նախարարութեան ոսկէ մեդալ:
  -   Մշակոյթ